Тексты Для Чтения 2

Փարիզի համար

Ռոբերի հայրը եղել էր գործարանատեր ու մանկուց նրան սովորեցրել էր, որ բոլորի հետ «դուք»-ով պիտի խոսել։ Եվ հենց այդ «դուք»-ն էր, որ նրան խանգարել էր ամբողջ կյանքում։ Դա նրան հնարավորություն չէր տվել որևէ մեկի հետ մտերմանալու, մտերիմ ընկերներ ունենալու։ Նա մանկուց ամեն բանի վրա նայել էր, այսպես ասած, «դուք»-ով։ Նա կյանքում միայն մի անգամ կարողացավ մեկին «դու» ասել։ Դա բարձրահասակ, խարտյաշ մազերով մի աղջիկ էր՝ Ջիլդան։ Ու հենց նրան էլ սիրեց Ռոբերը։ Հայրը դեմ էր նրանց ամուսնությանը, որովհետև Ջիլդան ուսուցչի աղջիկ էր։ Ռոբերը մի վերջին անգամ էլ պայքարել էր ինք ն իր հետ, որպեսզի ամեն ինչ նրա համար դառնար մոտիկ, հարազատ, որպեսզի աշխարհում ոչ մի բան չմնար, որին Ռոբերը «դուք» ասեր։ Իսկ դրա համար հարկավոր էր հեռանալ հայրիկից, հարկավոր էր ընդմիշտ հրաժարվել գործարանից ու հարստությունից և Ջիլդային սիրել այնպես, ինչպես որ նա կար։ Ռոբերը արեց այդ։ Ու այդ օրվանից, չնայած իր հին սովորությանը, բոլորին, նույնիսկ իր սիրած աղջկան, ասում էր «դուք», բայց գուցե աշխարհում ամենաիսկական «ղուն» էր արդեն։

Ռոբերն ու Ջիլդան շատ դժվար օրեր տեսան, մի ամբողջ տարի ապրեցին տանիքի տակ։ Իսկ միակ ուրախ օրը եղավ այն, որ պատերազմի ամենածանր ժամանակ Ռոբերը նպարեղենի խանութում լավ գործ գտավ։ Չնայած այն բանին, որ գերմանական ինքնաթիռները ռմբակոծում էին քաղաքի արվարձանները, նա ուրախությունից չկարողացավ իրեն զսպել դուրս եկավ փողոց, վազեց տուն։ Վազում էր ինչքան ուժ ուներ, ու նրան թվում էր, որ դա ոչ թե ռմբակոծություն է, այլ Հուլիսի 14-ի առթիվ հրետանային համազարկեր։ Նա կարծես նորից առաջվա Փարիզի արվարձաններում էր, նրանց մեծ փողոցներում։ Նա հասավ իրենց շենքին, ուրախությունից ուզեց հիմարություն աներ ներքևից գռռալ Ջիլդային, բայց… Նա սարսափած վեր նայեց։ Տանիքը քանդված էր… Շենքի մոտ հավաքվել էին անծանոթ մարդիկ և ինչ-որ բան էին անում։ Ռոբերը շնչակտուր բարձրացավ վեր, մտավ իրենց ձեղնահարկը և անօգնական կանգ առավ։ Սենյակի մի մասում ոչինչ չէր պատահել, ամեն ինչ կոկիկ էր, մաքուր, ձեռք առնելու չափ կանոնավոր։ Իսկ մյուս կեսում թափվել էին տանիքի կտորները, ամեն ինչ շուռ էր եկել։ Ջիլդան ընկել էր սենյակի մյուս, չվնասված, մաքուր ու կոկիկ մասում ու դրանով շատ ավելի զգալի էր, որ նա մեռած է… Նրա ձեռքին, ափի մեջ, կար լուցկու մի տուփ, երևի պատրաստվել էր նավթայրիչը վառել։

Ռմբակոծության ժամանակ նա երբեք չ^էր հեռանում տնից ու ծիծաղում էր, որ Ռոքերը վախենում ու ուզում էր նրա հետ ապաստարան գնալ։ Նրա ծիծաղը աստիճանաբար հանգստացնում էր նաև Ռոբերին ու այլևս ոչինչ սարսափելի չէր թվում։

Ըստ Պերճ Զեյթունցյանի


գործարանատերɡɔɾʦɑɾɑnɑˈtɛɾвладелец завода

մանկուց

մանկությունիցс детства

խանգարելχɑŋɡɑˈɾɛlмешать

հնարավորությունhənɑɾɑvɔɾutʰˈjunвозможность

մտերիմmtɛˈɾimзадушевный

այսպես ասածтак сказать

խարտյաշχɑɾtˈjɑʃрусый, светловолосый

դեմ էր ամուսնությանըбыл против женитьбы

նպարեղենnpɑɾɛˈʁɛnбакалейные товары

ռմբակոծելrmbɑkɔˈʦɛlбомбить

արվարձանɑɾvɑɾˈdzɑnпригород

հրետանային համազարկերартиллерийские залпы

առաջվա Փարիզիпрежнего Парижа

սարսափած վեր նայեցужаснувшись, посмотрел наверх

շնչակտուրʃnʧʰɑkˈtuɾзадыхаясь

ձեղնահարկʣɛʁnɑˈhɑɾkмансарда, чердак

ձեղունʣɛˈʁunуст кровля, крыша

պատահելpɑtɑˈhɛlслучаться, произойти

ձեռք առնելու չափбудто в насмешку

կանոնավորkɑnɔnɑˈvɔɾаккуратный, регулярный, систематичный, правильный

նրա ձեռքին, ափի մեջв ее руке, в ладони

լուցկու տուփкоробок спичек

նավթայրիչкеросинка

ռմբակոծության ժամանակво время бомбежки

աստիճանաբար հանգստացնելпостепенно успокаивать

Ակսել Բակունց

Սկսել Բակունցը՝ հայ գեղարվեստական խոսքի նշանավոր վարպետը, բազմազան հետաքրքրությունների և լայն իմացությունների տեր գրող էր։ ժամանակակից ների վկայությամբ նա հմուտ էր գիտելիքների բազմաթիվ ճյուղերի մեջ. զբաղմունքով գյուղատնտես, նա անցյալ դարի 20-ական թվականներին հանրամատչելի զրույցներ էր հրատարակում դաշտավարության և սերմնաբուծության մասին, այնքան լավ էր ուսումնասիրել քիմիան, որ Հայաստանի քիմիկոսների ընկերության (հոլովներից մեկում դասախոսություն կարդալով Հայաստանի միջնադարյան քիմիայի մասին, ունկնդիրների վրա այնպիսի տպավորություն է թողնում, թե ամբիոնի առաջ ոչ թե գրող է կանգնած, այլ քիմիկոս։

Նա այնքան էր տեղյակ հայկական հին և միջնադարյան ճարտարապետությանը, որ ակտիվորեն մասնակցում էր ճարտարապետության նոր ոճի ստեղծման վերաբերյալ բուռն վեճերին ու ասուլիսներին։ Դատելով նրա ստեղծագործության նմուշներից՝ Բակունցը փայլուն ազգագրագետ էր։

Ըստ Սարես Աղաբաբյանի


գեղարվեստական խոսքхудожественная речь

բազմազան հետաքրքրություններразнообразные интересы

ժամանակակիցների վկայությամբпо свидетельству современников

գյուղատնտեսɡjuʁɑtənˈtɛsагроном

հանրամատչելիhɑnɾɑmɑtʧʰɛˈliпопулярный, общедоступный

հրատարակելh(ə)ɾɑtɑɾɑˈkɛlпубликовать

դաշտավարությունdɑʃtɑvɑɾutʰˈjunполеводство

սերմնաբուծությունsɛɾmnɑbuʦutʰˈjunсеменоводство

սերմն(др.) семя

սերմsɛɾmсемя

ունկնդիրuŋkənˈdiɾслушатель

տեղյակtɛʁˈjɑkосведомленный

ազգագրագետɑzɡɑɡɾɑˈɡɛtэтнограф

Ալպիական մանուշակ
Ակսել Բակունց

Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը նկարիչ։ Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա բարձր կանչեց, երբ քարի վրա տեսավ փորագիր խոսքեր։

Երրորդ ձիավորը հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։

Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անեփս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքեր են եկվորները, ինչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։

Հնձվորը միտք արեց, ուսը քորեց ե դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով։ Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ…

Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։

Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակը, ծաղիկը ծիրանի գույն։


ալպիականɑlpjɑˈkɑnальпийский

Կաքավաբերդтопоним (буквально: Крепость куропатки)

կենդանանալkɛntʰɑnɑˈnɑlоживать

վեր թռչելподпрыгивать

խայթելχɑjˈtʰɛlжалить

վրանvəˈɾɑnпалатка, шатер

մանգաղmɑŋˈɡɑʁсерп

խրելχɾɛlвтыкать, вонзать

փաթաթելpʰɑtʰɑˈtʰɛlоборачивать, завертывать

քարափkʰɑˈɾɑpʰскалистый берег, скала

տեղահան անելсдвигать с места

ավերակɑvɛˈɾɑkруина, развалина

հանկարծակիի գալудивляться, быть застигнутым врасплох

կարասkɑˈɾɑsкувшин

քորելkʰɔˈɾɛlчесать

կորեկkɔˈɾɛkпросо

արխալուղɑɾχɑˈluʁархалук (деревенская одежда, мужская и женская, доходящая до колен, застегивающаяся спереди)

չուխաʧʰuˈχɑчуха (тонкая шерстяная ворсистая пряжа и сшитая из нее длинная накидка, пальто)

շպրտելʃəpəɾˈtɛlотшвыривать, швырять

բուսնելbusˈnɛl(бот) расти

Երեվանյան օրերի
խրոնիկա

Անահիտն ու Արմենը մտնում են սրճարան։ Արմենը սուրճ ու կոնյակ է պատվիրում։

Երկուսն էլ դեռ չեն խոսում ե գողունի զննում են իրար։ Գափս է մի մարդ ու, առանց թույլտվություն խնդրելու, նստում նրանց մոտ, նույն սեղանին։ Մոտենում է մատուցողը։ Մարդը հանում է ծոցատետրը, պոկում մի էջ, ինչ-որ բան գրում ու տալիս նրան։ Մատուցողը վերցնում է թուղթը և գլխով անում։ Բերում է սուրճ և կոնյակ։

Արմենը ե Անահիտը հասկանում են, որ անծանոթը համր է։

Մարդը նոր էջի վրա ինչ-որ բան է գրում ու տալիս նրանց։

«Հո չնեղացա՞ք, որ նույն բանը պատվիրեցի»,– գրված էր թղթի վրա։

– Ամենևին, – շփոթվում է Արմենը։

Մարդը մեկնում է երկրորդ թուղթը։

– «Ամուսիննե՞ր եք»։

– Ոչ։ Դպրոցական ընկերներ ենք։

Էլի մի գրության։

– «Ձեր կենացը»։

– Ձեր կենացը,– պատասխանում են Արմենն ու Անահիտը։

– ո՞ւմ հետ ես ամուսնանում,– հանկարծ հարցնում է Արմենը։

– Ես այդպիսի բա՞ն ասացի։

–Այո։

Մարդը դարձյալ մի էջ է մեկնում նրանց։

– «Հո չե՞մ խանգարում»։

– Բոլորովին։

Ապա դառնում է Անահիտին։

– ո՞ւմ հետ ես ամուսնանում։

– Մի շատ լավ տղայի։

– Նրա՞։ Իսկ ինչո՞ւ ես տխրությամբ ասում։

– Տխո՞ւր։ Երևի թվաց քեզ։ Նա իրոք լավ տղա է։

– Դու գիտես, չէ՞, որ մենք այսօր կարող էինք չհանդիպել։

– Իհարկե, գիտեմ։

– Կարող էինք ընդհանրապես չհանդիպել։

– «Ցտեսություն», – ամեն մեկին առանձին-առանձին գրում է մարդը ու վեր կենում։

– Ցտեսություն, – ասում են նրանք և նույնիսկ ափսոսում։ Չգիտես ինչու, թվում է, թե նրա ներկայությունը հիմա շատ է անհրաժեշտ։

Մարդը դրամը թողնում է սեղանին։

Ապա, բաց վիճակում, երկու մատով բռնում ծոցատետրը և թափ տալիս։ Այսինքն, թուղթ այլևս չի մնացել։

– Ես այսօր շատ ուրախ եմ, – մեղավոր ասում է նա։

Ու գնում։ Իր ուրախությունից ազատված։

Անահիտն ու Արմենը շշմած նայում են նրա ետևից և հանկարծ փռթկում։ Հասկանում են, որ այլևս թուղթ չէր մնացել մարդու մոտ, և նա արդեն ստիպված էր, ստիպված էր խոսել։

Ըստ Պերճ ԶեյթուԱցյաԱի


պատվիրելpɑtviˈɾɛlзаказывать

գողունիɡoʁuˈniтайком, воровски, исподтишка

զննելzəˈnːɛl(тщательно) осматривать

թույլտվությունtʰujltvutʰˈjunразрешение

հո(межд) ли, неужто

ամենևինhyсовсем, вовсе не

շփոթվելʃəpʰɔtʰˈvɛlрастеряться, смущаться

ամուսիններсупруги

ամուսինɑmuˈsinмуж

ձեր կենացը(досл) тост, ваше здоровье!

ամուսնանալɑmusnɑˈnɑlжениться, выходить замуж

խանգարելχɑŋɡɑˈɾɛlмешать

բոլորովինbɔlɔɾɔˈvinсовсем, абсолютно

ընդհանրապեսəndhɑnɾɑˈpɛsвообще

ներկայությունnɛɾkɑjutʰˈjunприсутствие

անհրաժեշտɑnhəɾɑˈʒɛʃtнеобходимый, необходимо

շշմելʃːmɛlопешить, ошеломиться

փռթկալpʰrtʰkɑlпрыскать, фыркать

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանը, ի վերջո, հասավ համընդհանուր ճանաչման։ Հոբելյանական ցուցահանդեսի այցելուները առաջին անգամ տեսան երիտասարդ Սարյանի շատ կտավներ, որ երկար ժամանակ թաքնված էին Երևանի, Մոսկվայի և այլ քաղաքների թանգարանային պահոցներում։ Այդ կտավները խնդություն են բերում մարդկանց։ Սարյանը ուսուցանում է սիրել կյանքը։

Մարտիրոս Սարյանը խորհում է անցյալի մասին և ապագայի։ Այսօր նա սկսել է ևս մի կտավ… Ցուրտ, քամոտ օր։ Ծերուկ մարդ՝ ներշնչված, անհաշտ։ Ինչքան երջանկություն է նա տվել մարդկանց՝ գույների կրակներով, սրտի կրակով։ Նրա վրձինը խոր հետք է թողել երկրի վրա։

Ըստ Իլյա էրենբուրգի


համընդհանուրhɑməndhɑˈnuɾвсеобщий, универсальный

հոբելյանականhobɛljɑnɑˈkɑnюбилейный

հոբելյանhɔbɛlˈjɑnюбилей

թաքնվելtʰɑkʰnəˈvɛlпрятаться

թաքցնելtʰɑkʰʦʰ(ə)ˈnɛlпрятать, скрывать

պահոցpɑˈhɔʦʰхранилище, архив

խնդությունχndutʰˈjunрадость, ликование

առասպելɑrɑsˈpɛlлегенда

անհագɑnˈhɑɡнеутолимый

ծարավtsɑˈɾɑvжажда

ծերուկtsɛˈɾukстарый, старик (о мужчине)

ներշնչվածвдохновленный

անհաշտнепримиримый

խոր հետք է թողելоставила глубокий след

Կեսգիշերային տրոլեյբուսը
Բոզատ Օկուջավսւ

Булат Окуджава Полночный троллейбус

Когда мне невмочь пересилить беду,

когда подступает отчаянье,

я в синий троллейбус сажусь на ходу,

в последний,

в случайный.

Երբ չի մնում ուժ՝ դիմանալ փորձանքին,

երբ ես հուսահատ ու անզոր եմ,

կապույտ տրոլեյբուսն եմ ցատկում ընթացքից,

վերջինը,

մոլորը։


Последний троллейбус, по улицам мчи,

верши по бульварам круженье,

чтоб всех подобрать, потерпевших в ночи

крушенье,

крушенье.

Վերջին տրոլեյբուս, սլացիր փողոցով,

անցիր անհնչյուն պուրակներն ու բուլվարը,

վերցրու բոլորին, ում դիպավ գիշերով

վթարը,

վթարը։


Последний троллейбус, мне дверь отвори!

Я знаю, как в зябкую полночь

твои пассажиры, матросы твои –

приходят

на помощь.

Վերջին տրոլեյբուս, դուռդ բաց վերստին,

գիտեմ, որ խոնավ գիշերում էլ

քո ուղևորները՝ դարձած նավաստի

հասնում են,

օգնում են։


Я с ними не раз уходил от беды,

я к ним прикасался плечами…

Как много, представьте себе, доброты

в молчанье,

в молчанье.

Հաճախ նրանց հետ եմ գտել փրկություն,

ուսերն եմ զգացել ամենուր էլ…

Գիտե՞ք, թե որքա՜ն է սփռած բարություն,

երբ շուրջդ

դեռ լուռ է։


Последний троллейбус плывет по Москве,

Москва, как река, затухает,

и боль, что скворчонком стучала в виске,

стихает,

стихает.

Վերջին տրոլեյբուսն է սահում անհնչյուն,

փողոցն էլ՝ մի գետ, որ հանգչում է,

ու ցավն էլ՝ քունքիդ հարվածող մի թռչուն՝

հալչում է,

հալչում է։


հուսահատhusɑˈhɑtпотерявший надежду

հույսhujsнадежда

ցատկելʦʰɑtˈkɛlпрыгать

ընթացքիցна ходу

մոլորmoˈloɾзаблудший

սլանալsəlɑˈnɑlмчаться

վթարvəˈtʰɑɾавария

վերստինvɛɾsˈtinснова, опять

Վարդան Այգեկցի Առյուծը, աղվեսը և արջը

Հզոր առյուծը տկարացել, քաշվել էր իր որջը և ցավից ծանր հառաչում էր։ Բոլոր կենդանիները գալիս, խոնարհ հավաքվում էին նրա շուրջը, ողջույն տալիս կենդանիների արքային։

Ամենավերջինը երևաց աղվեսը և երկյուղից ամբողջ մարմնով դողաց։ Դեռ նոր էր մոտեցել որջի մուտքին, երբ հանկարծ լսեց, թե ինչպես արջը չարախոսում էր իրեն։ Խորամանկ աղվեսն անօրինակ հմտությամբ անմիջապես ծրագրեց իր անելիքը և, ներս մտնելով, խոնարհվեց առյուծի առաջ։

– Բարի ժամի չեկար, գարշելի։ Ասա, որտե՞ղ էիր մինչև հիմա, ինչո՞ւ ուշացար։

Աղվեսը լրջացավ և անմիջապես վրա բերեց.

– Սի՝ հուզվիր, տեր թագավոր։ Երդվում եմ գլխովս, որ ուշք ու միտքս միայն քո առողջությունն է։ Այդ պատճառով այցելեցի շատ բժշկապետների, շատ չարչարանք ու տանջանք քաշեցի, բայց վերջիվերջո իմացա քո բժշկության միջոցը։

Առյուծն ուրախացավ և, բարի դեմք ընդունելով, ասաց.

– Բարի եկար, իմաստուն կենդանի, քո ողջամիտ յինելն ինձ վաղուց է հայտնի։ Ասա, ո՞րն է այդ դեղը։

Աղվեսն աչքի տակով նայեց արջին, և մինչդեռ վերջինս անմեղ ձևանալով քաշվել էր մի անկյուն ու չէր էլ նախազգում, թե ինչ դժբախտություն է գալու իր գլխին, ասաց առյուծին.

– Տեր արքա, բժշկապետներն ինձ ասացին, որ եթե արջի մորթին տաք-տաք գցեք հիվանդի վրա, իսկույն նրա ցավը կչքանա, ե հիվանդն անմիջապես կառողջանա։

Արջը դեռ չէր հասկացել, թե ինչպես կարելի էր իր մորթին տաք-տաք գցել առյուծի վրա, երբ նրան բռնեցին և քերթելով սկսեցին մորթին հանել։

Խեղճ արջը, զղջալով իր արածը, արցունք էր թափում, աղաչում էր խնայել իրեն, հառաչում էր ցավից, խոստանում անմիջապես նվեր բերել առյուծին գեր եղջերու, արջառ և այլ կենդանիներ, բայց նրան լսող չկար։

Աղվեսը միայն նրան լսելի ձայնով ասաց.

– Այդպես է պետք քեզ և բոլոր նրանց, ովքեր կչարախոսեն ու կզրպարտեն ուրիշներին։


տկարանալtkɑɾɑˈnɑlзаболеть

քաշվելуединиться

որջvoɾʤберлога

ողջույն տալприветствовать

նոր էր մոտեցելтолько что подошла

չարախոսելʧʰɑɾɑχɔˈsɛlзлословить

անօրինակ հմտությամբс беспримерной опытностью

ծրագրելʦəɾɑɡˈɾɛlзапланировать

գարշելիɡɑɾʃɛˈliотвратительный

տեր թագավորцарь-владыка

ուշք ու միտքսвсе мои мысли

բժշկապետbʒʃkɑˈpɛtврач, врачеватель

չարչարանք ու տանջանք քաշեցիперенесла много мук и страданий

բժշկության միջոցсредство лечения

ողջամիտvɔχʧʰɑˈmitздравомыслящий

աչքի տակովисподлобья

անմեղ ձևանալпритворяться невиньм

նախազգալnɑχɑzˈɡɑlпредчувствовать

գալու իր գլխինсвалится ему на голову

տաք-տաքtɑkʰ ˈtɑkʰтепленьким, свеженьким

չքանալʧʰəkʰɑˈnɑlисчезнуть

քերթելkʰɛɾˈtʰɛlдрать, сдирать

զղջալով իր արածըсожалея о содеянном

արցունք էր թափումпроливал слезы

նվեր բերելпринести (в) подарок

արջառɑɾˈʧʰɑrбычок

լսելիlsɛˈliслышимый

զրպարտելzɾpɑɾˈtɛlклеветать

Հայկական որդան կարմիրը

Հայաստանը հնուց ի վեր հայտնի է եղել իր երփներանգ ներկերով, որոնց պարծանքն է հռչակավոր որդան կարմիրը։ Այս ներկն օժտված է պայծառ, գեղեցիկ երանգով և ունի չխամրելու հատկություն։ Նրանով նկարազարդված հնամյա մատյանները մինչև այսօր էլ աչք են շլացնում իրենց թարմ, շքեղ գույներով։ Սակայն Արարատյան դաշտի այդ հազվագյուտ զարդը վաղուց ի վեր անհետացել է, ե այժմ արվում է ամեն ինչ՝ փնտռելու և գտնելու նրա անհետացած օջախները։

Հայտնի է, որ որդան կարմիրը պատկանում է միջատների դասին։ Նրա էգերը անթև են, իսկ արուները ունեն մեկ զույգ թև։ Էգերը, ձվերն ու թրթուրները ունեն կարմիր գույն։ Որդան կարմիրը ապրում է Արարատյան դաշտի աղուտ, անօգտագործելի հողերում աճող սեզի և եղեգնի կոճղարմատների վրա։ Հողում ձմեռած որդան կարմրի ձվերից գարնանը դուրս են գալիս թրթուրները, որոնք կպչում են բույսերի արմատներին ու պատենավորվում։ Պատյանից նրանք դուրս են հանում միայն իրենց կնճիթները, որոնց օգնությամբ բույսից սնունդ են ստանում։ Այդպես մնում են մինչև օգոստոս-սեպտեմբեր ամիսները, որից հետո մի քանի օրվա ընթացքում վաղ առավոտյան դուրս են գալիս հողի մակերես՝ բեղմնավորման համար։ Ականատեսները պատմում են, որ այդ ժամանակ գետինը նմանվում է կարմիր, շարժուն գորգի։ Հենց այս ժամանակ էլ հավաքում են որդան կարմիրը ու ղրանից հեշտ եղանակով ստանում են հռչակված ներկը։ Որդան կարմրի մի քանի օջախներ այժմ հայտնաբերված են մեր հանրապետությունում։ Այս դարավոր անցյալ ունեցող միջատը պահպանելու և ուսումնասիրելու համար արդեն ստեղծվել են մի քանի արգելանոցներ։

Ըստ Ա. Ա. Գալստյանի, Գ. Լ. Գարեգինյանի


որդան կարմիրкошениль, червец

որդvɔɾtʰчервь

երփներանգjɛɾpʰnɛɾɑŋɡпестрый, многоцветный, переливчатый

պարծանքpɑɾˈʦɑŋkʰгордость

օժտելɔʒˈtɛlснабжать, наделять

խամրելχɑmˈɾɛlблекнуть, линять

հատկությունhɑtkutʰˈjunсвойство

նկարազարդելŋkɑɾɑzɑɾˈdɛlиллюстрировать, украшать

հնամյաhənɑmˈjɑдревний, старинный

հինhinстарый

ամɑm(др.) год

շլացնելʃlɑʦʰˈnɛlослеплять, поражать

Արարատյան դաշտАраратская долина

հազվագյուտhɑzvɑɡˈjutредкий, редкостный

անհետանալɑnhɛtɑˈnɑlисчезать

պատկանելpɑtkɑˈnɛlпринадлежать, относиться

արուɑˈɾuсамец, мужского пола

զույգzujkʰпара

թրթուրtʰəɾˈtʰuɾличинка, гусеница

աղուտɑˈʁutсолончак

անօգտագործելիнеиспользуемый

սեզsɛz(бот) пырей

եղեգնjɛˈʁɛɡənкамыш, тростник

կոճղարմատkɔʧʁɑɾˈmɑtкорневище

կոճղˈkotʃ(ə)ʁпень, обрубок

արմատɑɾˈmɑtкорень

ձմեռելʣmɛˈrɛlзимовать

պատենավորվելpɑtɛnɑvɔɾˈvɛlпокрыться оболочкой, скорлупой

պատյանpɑtˈjɑnножны; кобура; оболочка; футляр; скорлупа

կնճիթkənˈʧitʰхобот(ок)

որից հետոпосле чего

մի քանի օրվա ընթացքումв течение нескольких дней

բեղմնավորման համարдля оплодотворения

ականատեսɑkɑnɑˈtɛsсвидетель

նմանվելnmɑnˈvɛlпоходить, уподобляться

շարժունʃɑɾˈʒunподвижный

հենց այս ժամանակ էլи именно в это время

հեշտ եղանակովлегким способом

արգելանոցзаповедник

արգելելɑɾkʰɛˈlɛlзапрещать


08–05–2020