Common texts 5

-

Тексты Для Чтения
Տեքստեր Ընթերցանության ՀասարReading Texts>

1. А.С. Пушкин «Зимний вечер»

Ձմեռվա իրիկունը

Перевод Ов. Туманяна


Буря мглою небо кроет,

Вихри снежные крутя,

То, как зверь, она завоет,

То заплачет, как дитя,

То по кровле обветшалой

Вдруг соломой зашумит,

То, как путник запоздалый,

К нам в окошко застучит.

Հողմը մեգով երկինքն առնում,

Գալարում է բուքը ձյան,

Մին մանկան պես լաց է լինում,

Սին ոռնում է զերթ գազան.

Մին վայրենի սուլում պես՜պես,

Աղմըկում է տանիքում,

Մին ուշացած ճամփորդ, ասես,

Լուսամուտն է նա թակում։


Наша ветхая лачужка

И печальна и темна.

Что же ты, моя старушка,

Приумолкла у окна?

Или бури завываньем

Ты, мой друг, утомлена,

Или дремлешь под жужжаньем

Своего веретена?

Մեր խըրճիթը աղքատ ու հին,

Ե՝վ մըթին է, և՝ տըխուր.

– Ի՞նչ ես նըստել պատի տակին,

Իմ պառավըս, էդպես լուռ։

Հոգնե՞լ ես դու փոթորիկի

Ոռնոցներից խելագար,

Թե՞ նիրհում ես քո իիլկի

Բըզզոցի տակ միալար։


Выпьем, добрая подружка

Бедной юности моей,

Выпьем с горя: где же кружка?

Сердцу станет веселей.

Спой мне песню, как синица

Тихо за морем жила:

Спой мне песню, как девица

За водой поутру шла.

Արի խըմենք, բարի ընկեր

Իմ սե, ջահել օրերի,

Խըմենք դարդից, բաժակըդ բեր,

Սիրտներըս բաց կլինի։

Երգի ր, ոնց էր ապրում խաղաղ

Հավքը ծովի էն ափին,

Երգի ր, ոնց էր աղջիկը վաղ

Ջուրը գնում մինչ արփին։


Буря мглою небо кроет,

Вихри снежные крутя,

То, как зверь, она завоет,

То заплачет, как дитя,

Выпьем, добрая подружка

Бедной юности моей,

Выпьем с горя: где же кружка?

Сердцу станет веселей.

Հողմը մեգով երկինքն առնում,

Գալարում է բուքը ձյան,

Մին մանկան պես լաց է լինում

Մին ոռնում է զերթ գազան.

– Արի խըմենք, բարի ընկեր

Իմ սև, ջահել օրերի,

Խըմենք դարդից, բաժակըդ բեր,

Սիրտներըս բաց կլինի։


արփի(поэт.) солнце

բուքметель, вьюга, пурга

գալարելзакручивать, виться

զերթ(нар.) как, словно

հավք(нар) птица

հողմбуря, ураган

մեգмгла, туман

մին… մին(нар.) то… то

ոռնալвыть

պառավ(разг.) старая; старушка

2. Իլյա էրենբուրգի «Մարտիրոս Սարյան»

Անկարելի է Մարտիրոս Սարյանին զատել Հայաստանից։

Սովորաբար Հայաստանի մասին ասում են «արևային», և այս լեռնաստանը չտեսած մարդը շփոթում է Հայաստանը Յալթայի հետ։ Հայաստանում, անշուշտ, չափազանց հաճախ չորային ամառ ու ցուրտ ձմեռ է լինում։ Դաժան երկրամաս է։ Լեռներ, քարեր, դարձյալ քարեր։ Վիթխարի աշխատանք է պետք այս ժայռերի վրա խաղողի տունկ աճեցնելու համար։

Հայաստանի պատմությունը պատմություն է որքան վաղնջական, առավել եղերական։ Դարերն այստեղ չես հաշվի մանկական թվաբանությամբ։ Այս-V տեղ են խաչաձևվել հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը։ Ահավասիկ Գառնու հեթանոսական տաճարը։ Գառնին հիշում է մեր թվարկության առաջին դարը։ Ահավասիկ Օշականի եկեղեցին, որտեղ իր անմահությունն է ապրում «Օշականի սուրբը»՝ Մեսրոպ Մաշտոցը։ Ահավասիկ էջմիածինը՝ սրբազան քաղաքը հայոց։ Փլատակները 7-րդ դարի տաճարի. Զվարթնոց՝ ճարտարապետական արվեստի գլուխգործոցներից մեկը։

Թե՝ Սարյան մարդը, թե՝ նկարիչը անբաժանելի են Հայաստանից։ Նա ամեն օր տեսնում էր Հայաստանը և ամեն օր խորհում իր ժողովրդի բախտի մասին։ Նրա գեղանկարչության մեջ ապրում է այն առեղծվածը, որ կոչվում է հայ ժողովուրդ, շնչում է այն քարակերտ գեղեցկությունը, որի անունն է հայոց բնություն՝ իր հարուցած կրակոտ երևակայությամբ, գույների վայրագությամբ, ժամանակների ու ցեղերի ողբերգությամբ։


ահավասիկвот

առեղծվածзагадка

գլուխգործոցшедевр

եղերականтрагический, трагичный

երաշտзасуха, засушливый

երկրամասкрай

զատելотделять, обособлять, отличать

թվաբանությունарифметика

թվարկությունлетосчисление

ժայռскала, утес

լեռնաստանгорная страна

խաչաձևվելскрещиваться

հարուցելвызывать, зарождать; (юр) возбуждать (дело)

շփոթելпутать

ողբերգությունтрагедия

սրբազանсвященный; святейший (обращение к епископу)

վաղնջականдревний, стародавний

վայրագությունлютость, свирепость, буйство, грубость

վիթխարիогромный, гигантский, грандиозный, колоссальный

տունկсаженец; посадка

ցեղрод; племя; раса; порода

փլատակразвалина

քարակերտсозданный (построенный) из камня

3. Վ. Ա. Գորսկու «Հայկական խաչքարեր»

Հայաստանի մշակույթի հուշարձանների մեջ ուրույն տեղ են գրավում խաչքարերը։ Խաչքարը պարզապես քարե խաչ չէ, այն հայերի գեղարվեստական խորհրդանիշն է։ Նրանում արտացոլվում է հայերի դեկորատիվ ճաշակը, գեղեցիկի նուրբ ըմբռնումը, որոշ չափով նաև ժողովրդի պատմությունը։

Հմուտ վարպետները վերցնում են քարն ու այն վերածում ժանյակի, գորգի, այգու, երգի։ Կենտրոնում փորագրվում է կենսատու սուրբ խաչը, խաչի շուրջը՝ խոտ, ծաղիկներ, մրգեր, մարդիկ, գազաններ, թռչուններ, տարբեր դրվագներ ու անվանագրեր։ Չափերը, ինչպես նաև փորագրերը տարբեր են։ Տարբեր են նաև կիրառությունները։

Մեծ ելուստի օգնությամբ քարն ամրացվում է տապանաքարին՝ իբրև կյանքի ուղղահայաց խորհրդանիշ։ Խաչքարը կարող է դրվել նաև ճանապարհների խաչմերուկում կամ որևէ այլ տեղ՝ վկայելով կարևոր իրադարձության, տարեթվի մասին, կամ էլ պարզապես իբրև զարդ։ Քարը համասեռ է ու բավականին հաստ՝ 10, 15 կամ 20 սմ։ Որպես կանոն՝ վարպետը փորագրում է խաչը շրջանակի մեջ։

Հատկապես ապշեցնում է այն, թե ինչպիսի վարպետությամբ են հայերը հասնում համահնչության՝ երբևե չկրկնելով անգամ աննշան մանրուքները։

Քանի՞ խաչքար կա Հայաստանում։

Անչափ շատ։ Մի մասը գտնվում է այնտեղ, ուր եղել է սկզբում՝ 5 կամ 10 դար առաջ՝ մասամբ կանգնած, մասամբ էլ պառկած։

Երջանկահիշատակ Վազգեն Առաջին ամենայն.հայոց կաթողիկոսը հավաքել է խաչքարերի մի քանի լավագույն նմուշներ։ Իր աթոռանիստ վայրում՝ էջմիածնում, ընդարձակ մի հարթակի վրա դրված է 12-րդ դարի մի խաչքար։ Հայտնի է նկարչի անունը, դա վարպետ Մոմիկն է՝ հանրահայտ իր կառուցած եկեղեցիներով։ Մեկ այլ խաչքար՝ 13-րդ դարի, գտնվում է Երևանի պատմության թանգարանում։ Սրանք գլուխգործոցներ են։ Այդ խաչքարերից մեկն իսկ տեսնելով կարելի է զգալ, թե ինչ բարձունքի է հասել քարի մշակումը՝ հար ու նման փայտի հրաշալի փորագրությանը։

Ի՞նչ տարիք ունի այս արվեստը։

Ասում են՝ այն ծագել է 9-10-րդ դարերից ոչ շուտ։ Դարեր առաջ այստեղ են եկել արաբները՝ իրենց մշակույթով, զարմանահրաշ դեկորատիվ արվեստով։ Բայց խաչքարը զուտ հայկական ֆենոմեն է։ Այն նման չէ արաբանախշին ո՛չ տեխնիկայով, ո՛չ արտաքին տեսքով, ոչ մտահղացմամբ։


Ամենայն հայոց կաթողիկոսКатоликос всех армян

աթոռանիստпервопрестольный

ամրացվելукрепляться, закрепляться

անվանագիրвензель

ապշեցնելпоражать, ошеломлять

արտացոլվելотражаться, отображаться

բավականինдовольно, достаточно

գլուխգործոցшедевр

գորգковер

դրվագотделка, орнамент; часть, отрывок

ելուստвыступ

երջանկահիշատակблаженной памяти

զարմանահրաշчудесный, потрясающий

զուտисключительно, чисто

ըմբռնումпонимание, осознание

ընդարձակпросторный, обширный

ժանյակкружево

ինչպիսի վարպետությամբс каким мастерством

իրադարձությունсобытие

խաչкрест

խաչմերուկперекресток

խաչքարкамень с резным изображением креста, надгробный камень с крестом

խորհրդանիշсимвол

ծագելпроизойти, возникнуть

կենսատուжизнетворный, животворящий

կիրառությունприменение

համահնչությունсозвучность, гармония

համասեռоднородный

հանրահայտобщеизвестный, популярный

հատկապեսособенно, в особенности

հար ու նմանочень схожий, близкий

հարթակплощадка, платформа

հուշարձանпамятник (культуры, письменный)

մանրուքмелочь, деталь

մեկն իսկ տեսնելովувидев хотя бы один (из них)

մտահղացումзамысел, задумка

նմուշобразец

ուղղահայացвертикальный

ուրույնособый, своеобразный

վերածելпревращать, преобразовывать

վկայելсвидетельствовать

տապանաքարнадгробная плита, камень

տարեթիվдата

տեղ գրավելзанимать место

փորագրելгравировать, высекать

քարкамень

քարի մշակումըобработка камня

4. Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից։ Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա՜ն խաբուսիկ։ Երևույթը, ոչ ինքը։ Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը։ Զուր աշխատանք։ Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր։ Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը։ ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Իր կյանքում նա երկու բան չտեսավ, մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանալի՜ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։

Ահա նայիր այս բեռնակրին։ Ի՞նչ է սա։ Մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ինչ է թե մի փոքրիկ գումար հավաքի, գնա, խանութ բաց անի։ Մարդն իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ոչ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն հայ՝ նշանակում է տեր։

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ։ Բայց անցի՜ր նրա երկրով …Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում աղոթելու, աղոթք չի անում առօրյա կյանքում, բայց այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված։

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքա՜ն անկեղծ է ու միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում։

Խենթ ու խոնարհ է իր Սասունցի Դավթի նման և նրա պես անսպասելի ըմբոստ, հարվածող։ Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՜ր, և կկողոպտվի, բայց և առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՜ հասարակության, թե՜ պետության, թե՜ գաղափարների մեջ։

Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս վրա։ Չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, բարի և ազատասեր…

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից, – ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե ք, ապրեցեք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը»։


ազատասերсвободолюбивый

աղոթք չի անումне молится

ամե նա ներողամիտсамый прощающий

անիշխանականанархичный

անկարգнедисциплинированный

անկեղծискренний

աննպաստнеблагоприятный

անցիր նրա երկրովпройди(сь) по его стране!

անփոփոխнеизменный

աշխատասիրությունтрудолюбие

աշխարհիս վրաна этом свете

աշտարակбашня

առ Աստված(к) Богу

առաքինությունдобродетель, честность

առօրյաповседневный, будничный

աստիճանступень; степень; градус; чин

ատելությունненависть

արարածсущество, создание

արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայիցчто-нибудь понимаете в армянине?

բեռնակիրносильщик

գերազանցապեսпреимущественно

գողտրիկизящный, приятный, уютный

գումարсумма

ըմբոստстроптивый, непокорный

ինքնությունсущность, своеобычность

իսկույնсразу, тотчас

լուծярмо; гнет, иго

խաբուսիկобманчивый

խլուրդкрот

խորամանկхитрый

ծակոտ(диал) хибара; нора, щель

ծայրահեղությունкрайность, экстремизм

ծառաслуга

ծեսобряд, ритуал

կառչելдержаться, хвататься, тж пер

հանելուկայինзагадочный

հավասարակշռությունуравновешенность

հերոսանում է հանկարծвнезапно становится героем

հիասքանչвосхитительный, изумительный

հոգածուзаботливый

հոյակապвеликолепный

հուսահատությունотчаяние

հուսացողнадеющийся, не теряющий надежды

ճանաչելузнать, познать

ճկվելгнуться, выгибаться

մեկուսիуединившийся, одинокий

միամիտнаивный

նախանձոտзавистливый

նեղիչобидчик

նկարագիրхарактер, облик

ոխակալзлопамятный, мстительный

չափազանցслишком, чрезмерно

չի թողնում նկարեսне дает, чтоб рисовал (его)

ռամիկмужик, простолюдин

սրա-նրաтого-другого, всякого

տանել չի կարողանումтерпеть не может

տպավորություն է թողնումоставляет впечатление

քաղաքավարությունвежливость, учтивость, корректность

5. Булат Окуджава «Молитва Франсуа Вийона»

Բոտստ Օկուջավա

Ֆբանսուա Վիյոնի աղոթքը

Перевод Р. Папаяна

Пока Земля еще вертится,

пока еще ярок свет,

Господи, дай же Ты каждому

Чего у него нет:

мудрому дай голову,

трусливому дай коня,

дай счастливому денег…

и не забудь про меня.

Քանի պտտվում է Երկիրը,

քանի աշխարհում դեռ կա լույս,

Տե՜ր Աստված, տուր ամենքին այն,

ինչ կորցրել է անհույս,

խելք թող ստանա իմաստունը,

նժույգ տուր մարդուն թուլասիրտ,

թե բախտավոր է՝ դրամ տուր…

Եվ մի՝ մոռանա իմ մասին։

Пока Земля еще вертится,

Господи, – Твоя власть!–

дай рвущемуся к власти

навластвоваться всласть,

дай передышку щедрому

хоть до исхода дня,

Каину дай раскаянье…

и не забудь про меня.

Քանի պտտվում է Երկիրը,

ամենազո՜ր Տեր Աստված,

թող, որ իշխել ցանկացողը

լինի իշխելուց հագեցած,

առատաձեռն է՝ դադար տուր,

մինչ օրվա վերջը հասնի,

Կայենին ապաշխարանք տուր…

Եվ մի՝ մոռանա իմ մասին։

Я знаю: Ты все умеешь,

я верую в мудрость Твою,

как верит солдат убитый,

что он проживает в раю,

как верит каждое ухо

тихим речам Твоим,

как веруем и мы сами,

не ведая, что творим!

Գիտեմ, Դու ամեն ինչ կարող ես,

իմաստությունդ եմ տեսնում,

ինչպես սպանված զինվորը

տեսնում է իրեն դրախտում,

ինչպես իմաստուն խոսքերին Քո

անհուն հավատում ենք մենք,

ինչպես հավատում ենք ամենքս,

բայց ինչ ենք անում՝ չգիտենք։

Господи, мой Боже,

зеленоглазый мой!

Пока Земля еще вертится,

и это ей странно со мной;

пока ей еще хватает

времени и огня,

дай же Ты всем понемногу…

и не забудь про меня.

Տե՜ր իմ Աստված, լսո՞ւմ ես,

կանաչաչյա իմ Տեր,

քանի զարմանում է Երկիրը,

որ պտտվում է դեռ,

քանի ժամանակն ու հուրը

կապրեն նրա հետ միասին,

տուր ամենքին մի փոքր…

Եվ մի՜ մոռանա իմ մասին։


ԿայենКаин

ամենազորвсемогущий всесильный

ապաշխարանքпокаяние, раскаяние

առատաձեռնщедрый

թուլասիրտслабодушный

իմաստությունмудрость

իմաստունмудрый; мудрец

իշխելвластвовать

հագենալнасыщаться удовлетворяться

մի՝ մոռանա(уст) не забудь

մի՝ մոռացիրне забудь

քանի (դեռ)пока (еще)

6. Պերճ Զեյթունցյանի «Փարիզի համար»

Ռոբերի հայրը եղել էր գործարանատեր ու մանկուց նրան սովորեցրել էր, որ բոլորի հետ «դուք»-ով պիտի խոսել։ Եվ հենց այդ «դուք»-ն էր, որ նրան խանգարել էր ամբողջ կյանքում։ Դա նրան հնարավորություն չէր տվել որևէ մեկի հետ մտերմանալու, մտերիմ ընկերներ ունենալու։ Նա մանկուց ամեն բանի վրա նայել էր, այսպես ասած, «դուք»-ով։ Նա կյանքում միայն մի անգամ կարողացավ մեկին «դու» ասել։ Դա բարձրահասակ, խարտյաշ մազերով մի աղջիկ էր՝ Ջիլդան։ Ու հենց նրան էլ սիրեց Ռոբերը։ Հայրը դեմ էր նրանց ամուսնությանը, որովհետև Ջիլդան ուսուցչի աղջիկ էր։ Ռոբերը մի վերջին անգամ էլ պայքարել էր ինք ն իր հետ, որպեսզի ամեն ինչ նրա համար դառնար մոտիկ, հարազատ, որպեսզի աշխարհում ոչ մի բան չմնար, որին Ռոբերը «դուք» ասեր։ Իսկ դրա համար հարկավոր էր հեռանալ հայրիկից, հարկավոր էր ընդմիշտ հրաժարվել գործարանից ու հարստությունից և Ջիլդային սիրել այնպես, ինչպես որ նա կար։ Ռոբերը արեց այդ։ Ու այդ օրվանից, չնայած իր հին սովորությանը, բոլորին, նույնիսկ իր սիրած աղջկան, ասում էր «դուք», բայց գուցե աշխարհում ամենաիսկական «ղուն» էր արդեն։

Ռոբերն ու Ջիլդան շատ դժվար օրեր տեսան, մի ամբողջ տարի ապրեցին տանիքի տակ։ Իսկ միակ ուրախ օրը եղավ այն, որ պատերազմի ամենածանր ժամանակ Ռոբերը նպարեղենի խանութում լավ գործ գտավ։ Չնայած այն բանին, որ գերմանական ինքնաթիռները ռմբակոծում էին քաղաքի արվարձանները, նա ուրախությունից չկարողացավ իրեն զսպել դուրս եկավ փողոց, վազեց տուն։ Վազում էր ինչքան ուժ ուներ, ու նրան թվում էր, որ դա ոչ թե ռմբակոծություն է, այլ Հուլիսի 14-ի առթիվ հրետանային համազարկեր։ Նա կարծես նորից առաջվա Փարիզի արվարձաններում էր, նրանց մեծ փողոցներում։ Նա հասավ իրենց շենքին, ուրախությունից ուզեց հիմարություն աներ ներքևից գռռալ Ջիլդային, բայց… Նա սարսափած վեր նայեց։ Տանիքը քանդված էր… Շենքի մոտ հավաքվել էին անծանոթ մարդիկ և ինչ-որ բան էին անում։ Ռոբերը շնչակտուր բարձրացավ վեր, մտավ իրենց ձեղնահարկը և անօգնական կանգ առավ։ Սենյակի մի մասում ոչինչ չէր պատահել, ամեն ինչ կոկիկ էր, մաքուր, ձեռք առնելու չափ կանոնավոր։ Իսկ մյուս կեսում թափվել էին տանիքի կտորները, ամեն ինչ շուռ էր եկել։ Ջիլդան ընկել էր սենյակի մյուս, չվնասված, մաքուր ու կոկիկ մասում ու դրանով շատ ավելի զգալի էր, որ նա մեռած է… Նրա ձեռքին, ափի մեջ, կար լուցկու մի տուփ, երևի պատրաստվել էր նավթայրիչը վառել։

Ռմբակոծության ժամանակ նա երբեք չ^էր հեռանում տնից ու ծիծաղում էր, որ Ռոքերը վախենում ու ուզում էր նրա հետ ապաստարան գնալ։ Նրա ծիծաղը աստիճանաբար հանգստացնում էր նաև Ռոբերին ու այլևս ոչինչ սարսափելի չէր թվում։


այսպես ասածтак сказать

առաջվա Փարիզիпрежнего Парижа

աստիճանաբար հանգստացնելпостепенно успокаивать

արվարձանпригород

գործարանատերвладелец завода

դեմ էր ամուսնությանըбыл против женитьбы

լուցկու տուփкоробок спичек

խանգարելмешать

խարտյաշрусый, светловолосый

կանոնավորаккуратный, регулярный, систематичный, правильный

հնարավորությունвозможность

հրետանային համազարկերартиллерийские залпы

ձեղնահարկмансарда, чердак

ձեղունуст кровля, крыша

ձեռք առնելու չափбудто в насмешку

մանկությունիցс детства

մանկուց----

մտերիմзадушевный

նավթայրիչкеросинка

նպարեղենбакалейные товары

նրա ձեռքին, ափի մեջв ее руке, в ладони

շնչակտուրзадыхаясь

պատահելслучаться, произойти

ռմբակոծելбомбить

ռմբակոծության ժամանակво время бомбежки

սարսափած վեր նայեցужаснувшись, посмотрел наверх

7. Սարես Աղաբաբյանի «Ակսել Բակունց»

Սկսել Բակունցը՝ հայ գեղարվեստական խոսքի նշանավոր վարպետը, բազմազան հետաքրքրությունների և լայն իմացությունների տեր գրող էր։ ժամանակակից ների վկայությամբ նա հմուտ էր գիտելիքների բազմաթիվ ճյուղերի մեջ. զբաղմունքով գյուղատնտես, նա անցյալ դարի 20-ական թվականներին հանրամատչելի զրույցներ էր հրատարակում դաշտավարության և սերմնաբուծության մասին, այնքան լավ էր ուսումնասիրել քիմիան, որ Հայաստանի քիմիկոսների ընկերության (հոլովներից մեկում դասախոսություն կարդալով Հայաստանի միջնադարյան քիմիայի մասին, ունկնդիրների վրա այնպիսի տպավորություն է թողնում, թե ամբիոնի առաջ ոչ թե գրող է կանգնած, այլ քիմիկոս։

Նա այնքան էր տեղյակ հայկական հին և միջնադարյան ճարտարապետությանը, որ ակտիվորեն մասնակցում էր ճարտարապետության նոր ոճի ստեղծման վերաբերյալ բուռն վեճերին ու ասուլիսներին։ Դատելով նրա ստեղծագործության նմուշներից՝ Բակունցը փայլուն ազգագրագետ էր։


ազգագրագետэтнограф

բազմազան հետաքրքրություններразнообразные интересы

գեղարվեստական խոսքхудожественная речь

գյուղատնտեսагроном

դաշտավարությունполеводство

ժամանակակիցների վկայությամբпо свидетельству современников

հանրամատչելիпопулярный, общедоступный

հրատարակելпубликовать

ունկնդիրслушатель

սերմсемя

սերմն(др.) семя

սերմնաբուծությունсеменоводство

տեղյակосведомленный

8. Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»

Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը նկարիչ։ Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա բարձր կանչեց, երբ քարի վրա տեսավ փորագիր խոսքեր։

Երրորդ ձիավորը հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։

Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անեփս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքեր են եկվորները, ինչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։

Հնձվորը միտք արեց, ուսը քորեց ե դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով։ Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ…

Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։

Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակը, ծաղիկը ծիրանի գույն։


Կաքավաբերդтопоним (буквально: Крепость куропатки)

ալպիականальпийский

ավերակруина, развалина

արխալուղархалук (деревенская одежда, мужская и женская, доходящая до колен, застегивающаяся спереди)

բուսնել(бот) расти

խայթելжалить

խրելвтыкать, вонзать

կարասкувшин

կենդանանալоживать

կորեկпросо

հանկարծակիի գալудивляться, быть застигнутым врасплох

մանգաղсерп

շպրտելотшвыривать, швырять

չուխաчуха (тонкая шерстяная ворсистая пряжа и сшитая из нее длинная накидка, пальто)

վեր թռչելподпрыгивать

վրանпалатка, шатер

տեղահան անելсдвигать с места

փաթաթելоборачивать, завертывать

քարափскалистый берег, скала

քորելчесать

9. Պերճ Զեյթունցյան «Երեվանյան օրերի խրոնիկա»

Անահիտն ու Արմենը մտնում են սրճարան։ Արմենը սուրճ ու կոնյակ է պատվիրում։

Երկուսն էլ դեռ չեն խոսում ե գողունի զննում են իրար։ Գափս է մի մարդ ու, առանց թույլտվություն խնդրելու, նստում նրանց մոտ, նույն սեղանին։ Մոտենում է մատուցողը։ Մարդը հանում է ծոցատետրը, պոկում մի էջ, ինչ-որ բան գրում ու տալիս նրան։ Մատուցողը վերցնում է թուղթը և գլխով անում։ Բերում է սուրճ և կոնյակ։

Արմենը ե Անահիտը հասկանում են, որ անծանոթը համր է։

Մարդը նոր էջի վրա ինչ-որ բան է գրում ու տալիս նրանց։

«Հո չնեղացա՞ք, որ նույն բանը պատվիրեցի»,– գրված էր թղթի վրա։

– Ամենևին, – շփոթվում է Արմենը։

Մարդը մեկնում է երկրորդ թուղթը։

– «Ամուսիննե՞ր եք»։

– Ոչ։ Դպրոցական ընկերներ ենք։

Էլի մի գրության։

– «Ձեր կենացը»։

– Ձեր կենացը,– պատասխանում են Արմենն ու Անահիտը։

– ո՞ւմ հետ ես ամուսնանում,– հանկարծ հարցնում է Արմենը։

– Ես այդպիսի բա՞ն ասացի։

–Այո։

Մարդը դարձյալ մի էջ է մեկնում նրանց։

– «Հո չե՞մ խանգարում»։

– Բոլորովին։

Ապա դառնում է Անահիտին։

– ո՞ւմ հետ ես ամուսնանում։

– Մի շատ լավ տղայի։

– Նրա՞։ Իսկ ինչո՞ւ ես տխրությամբ ասում։

– Տխո՞ւր։ Երևի թվաց քեզ։ Նա իրոք լավ տղա է։

– Դու գիտես, չէ՞, որ մենք այսօր կարող էինք չհանդիպել։

– Իհարկե, գիտեմ։

– Կարող էինք ընդհանրապես չհանդիպել։

– «Ցտեսություն», – ամեն մեկին առանձին-առանձին գրում է մարդը ու վեր կենում։

– Ցտեսություն, – ասում են նրանք և նույնիսկ ափսոսում։ Չգիտես ինչու, թվում է, թե նրա ներկայությունը հիմա շատ է անհրաժեշտ։

Մարդը դրամը թողնում է սեղանին։

Ապա, բաց վիճակում, երկու մատով բռնում ծոցատետրը և թափ տալիս։ Այսինքն, թուղթ այլևս չի մնացել։

– Ես այսօր շատ ուրախ եմ, – մեղավոր ասում է նա։

Ու գնում։ Իր ուրախությունից ազատված։

Անահիտն ու Արմենը շշմած նայում են նրա ետևից և հանկարծ փռթկում։ Հասկանում են, որ այլևս թուղթ չէր մնացել մարդու մոտ, և նա արդեն ստիպված էր, ստիպված էր խոսել։


ամենևինсовсем, вовсе не

ամուսինмуж

ամուսիններсупруги

ամուսնանալжениться, выходить замуж

անհրաժեշտнеобходимый, необходимо

բոլորովինсовсем, абсолютно

գողունիтайком, воровски, исподтишка

զննել(тщательно) осматривать

ընդհանրապեսвообще

թույլտվությունразрешение

խանգարելмешать

հո(межд) ли, неужто

ձեր կենացը(досл) тост, ваше здоровье!

ներկայությունприсутствие

շշմելопешить, ошеломиться

շփոթվելрастеряться, смущаться

պատվիրելзаказывать

փռթկալпрыскать, фыркать

10. Իլյա էրենբուրգի «Մարտիրոս Սարյան»

Մարտիրոս Սարյանը, ի վերջո, հասավ համընդհանուր ճանաչման։ Հոբելյանական ցուցահանդեսի այցելուները առաջին անգամ տեսան երիտասարդ Սարյանի շատ կտավներ, որ երկար ժամանակ թաքնված էին Երևանի, Մոսկվայի և այլ քաղաքների թանգարանային պահոցներում։ Այդ կտավները խնդություն են բերում մարդկանց։ Սարյանը ուսուցանում է սիրել կյանքը։

Մարտիրոս Սարյանը խորհում է անցյալի մասին և ապագայի։ Այսօր նա սկսել է ևս մի կտավ… Ցուրտ, քամոտ օր։ Ծերուկ մարդ՝ ներշնչված, անհաշտ։ Ինչքան երջանկություն է նա տվել մարդկանց՝ գույների կրակներով, սրտի կրակով։ Նրա վրձինը խոր հետք է թողել երկրի վրա։


անհագнеутолимый

անհաշտнепримиримый

առասպելлегенда

թաքնվելпрятаться

թաքցնելпрятать, скрывать

խնդությունрадость, ликование

խոր հետք է թողելоставила глубокий след

ծարավжажда

ծերուկстарый, старик (о мужчине)

համընդհանուրвсеобщий, универсальный

հոբելյանюбилей

հոբելյանականюбилейный

ներշնչվածвдохновленный

պահոցхранилище, архив

11. Булат Окуджава «Полночный троллейбус»

Բոզատ Օկուջավսւ

Կեսգիշերային տրոլեյբուսը

Перевод Р. Попаяна

Когда мне невмочь пересилить беду,

когда подступает отчаянье,

я в синий троллейбус сажусь на ходу,

в последний,

в случайный.

Երբ չի մնում ուժ՝ դիմանալ փորձանքին,

երբ ես հուսահատ ու անզոր եմ,

կապույտ տրոլեյբուսն եմ ցատկում ընթացքից,

վերջինը,

մոլորը։

Последний троллейбус, по улицам мчи,

верши по бульварам круженье,

чтоб всех подобрать, потерпевших в ночи

крушенье,

крушенье.

Վերջին տրոլեյբուս, սլացիր փողոցով,

անցիր անհնչյուն պուրակներն ու բուլվարը,

վերցրու բոլորին, ում դիպավ գիշերով

վթարը,

վթարը։

Последний троллейбус, мне дверь отвори!

Я знаю, как в зябкую полночь

твои пассажиры, матросы твои –

приходят

на помощь.

Վերջին տրոլեյբուս, դուռդ բաց վերստին,

գիտեմ, որ խոնավ գիշերում էլ

քո ուղևորները՝ դարձած նավաստի

հասնում են,

օգնում են։

Я с ними не раз уходил от беды,

я к ним прикасался плечами…

Как много, представьте себе, доброты

в молчанье,

в молчанье.

Հաճախ նրանց հետ եմ գտել փրկություն,

ուսերն եմ զգացել ամենուր էլ…

Գիտե՞ք, թե որքա՜ն է սփռած բարություն,

երբ շուրջդ

դեռ լուռ է։

Последний троллейбус плывет по Москве,

Москва, как река, затухает,

и боль, что скворчонком стучала в виске,

стихает,

стихает.

Վերջին տրոլեյբուսն է սահում անհնչյուն,

փողոցն էլ՝ մի գետ, որ հանգչում է,

ու ցավն էլ՝ քունքիդ հարվածող մի թռչուն՝

հալչում է,

հալչում է։


հուսահատпотерявший надежду

հույսнадежда

ցատկելпрыгать

ընթացքիցна ходу

մոլորзаблудший

սլանալмчаться

վթարавария

վերստինснова, опять

12. Վարդան Այգեկցի «Առյուծը, աղվեսը և արջը»

Հզոր առյուծը տկարացել, քաշվել էր իր որջը և ցավից ծանր հառաչում էր։ Բոլոր կենդանիները գալիս, խոնարհ հավաքվում էին նրա շուրջը, ողջույն տալիս կենդանիների արքային։

Ամենավերջինը երևաց աղվեսը և երկյուղից ամբողջ մարմնով դողաց։ Դեռ նոր էր մոտեցել որջի մուտքին, երբ հանկարծ լսեց, թե ինչպես արջը չարախոսում էր իրեն։ Խորամանկ աղվեսն անօրինակ հմտությամբ անմիջապես ծրագրեց իր անելիքը և, ներս մտնելով, խոնարհվեց առյուծի առաջ։

– Բարի ժամի չեկար, գարշելի։ Ասա, որտե՞ղ էիր մինչև հիմա, ինչո՞ւ ուշացար։

Աղվեսը լրջացավ և անմիջապես վրա բերեց.

– Սի՝ հուզվիր, տեր թագավոր։ Երդվում եմ գլխովս, որ ուշք ու միտքս միայն քո առողջությունն է։ Այդ պատճառով այցելեցի շատ բժշկապետների, շատ չարչարանք ու տանջանք քաշեցի, բայց վերջիվերջո իմացա քո բժշկության միջոցը։

Առյուծն ուրախացավ և, բարի դեմք ընդունելով, ասաց.

– Բարի եկար, իմաստուն կենդանի, քո ողջամիտ յինելն ինձ վաղուց է հայտնի։ Ասա, ո՞րն է այդ դեղը։

Աղվեսն աչքի տակով նայեց արջին, և մինչդեռ վերջինս անմեղ ձևանալով քաշվել էր մի անկյուն ու չէր էլ նախազգում, թե ինչ դժբախտություն է գալու իր գլխին, ասաց առյուծին.

– Տեր արքա, բժշկապետներն ինձ ասացին, որ եթե արջի մորթին տաք-տաք գցեք հիվանդի վրա, իսկույն նրա ցավը կչքանա, ե հիվանդն անմիջապես կառողջանա։

Արջը դեռ չէր հասկացել, թե ինչպես կարելի էր իր մորթին տաք-տաք գցել առյուծի վրա, երբ նրան բռնեցին և քերթելով սկսեցին մորթին հանել։

Խեղճ արջը, զղջալով իր արածը, արցունք էր թափում, աղաչում էր խնայել իրեն, հառաչում էր ցավից, խոստանում անմիջապես նվեր բերել առյուծին գեր եղջերու, արջառ և այլ կենդանիներ, բայց նրան լսող չկար։

Աղվեսը միայն նրան լսելի ձայնով ասաց.

– Այդպես է պետք քեզ և բոլոր նրանց, ովքեր կչարախոսեն ու կզրպարտեն ուրիշներին։


տկարանալзаболеть

քաշվելуединиться

որջберлога

ողջույն տալприветствовать

նոր էր մոտեցելтолько что подошла

չարախոսելзлословить

անօրինակ հմտությամբс беспримерной опытностью

ծրագրելзапланировать

գարշելիотвратительный

տեր թագավորцарь-владыка

ուշք ու միտքսвсе мои мысли

բժշկապետврач, врачеватель

չարչարանք ու տանջանք քաշեցիперенесла много мук и страданий

բժշկության միջոցсредство лечения

ողջամիտздравомыслящий

աչքի տակովисподлобья

անմեղ ձևանալпритворяться невиньм

նախազգալпредчувствовать

գալու իր գլխինсвалится ему на голову

տաք-տաքтепленьким, свеженьким

չքանալисчезнуть

քերթելдрать, сдирать

զղջալով իր արածըсожалея о содеянном

արցունք էր թափումпроливал слезы

նվեր բերելпринести (в) подарок

արջառбычок

լսելիслышимый

զրպարտելклеветать

13. Հայկական որդան կարմիրը

Հայաստանը հնուց ի վեր հայտնի է եղել իր երփներանգ ներկերով, որոնց պարծանքն է հռչակավոր որդան կարմիրը։ Այս ներկն օժտված է պայծառ, գեղեցիկ երանգով և ունի չխամրելու հատկություն։ Նրանով նկարազարդված հնամյա մատյանները մինչև այսօր էլ աչք են շլացնում իրենց թարմ, շքեղ գույներով։ Սակայն Արարատյան դաշտի այդ հազվագյուտ զարդը վաղուց ի վեր անհետացել է, ե այժմ արվում է ամեն ինչ՝ փնտռելու և գտնելու նրա անհետացած օջախները։

Հայտնի է, որ որդան կարմիրը պատկանում է միջատների դասին։ Նրա էգերը անթև են, իսկ արուները ունեն մեկ զույգ թև։ Էգերը, ձվերն ու թրթուրները ունեն կարմիր գույն։ Որդան կարմիրը ապրում է Արարատյան դաշտի աղուտ, անօգտագործելի հողերում աճող սեզի և եղեգնի կոճղարմատների վրա։ Հողում ձմեռած որդան կարմրի ձվերից գարնանը դուրս են գալիս թրթուրները, որոնք կպչում են բույսերի արմատներին ու պատենավորվում։ Պատյանից նրանք դուրս են հանում միայն իրենց կնճիթները, որոնց օգնությամբ բույսից սնունդ են ստանում։ Այդպես մնում են մինչև օգոստոս-սեպտեմբեր ամիսները, որից հետո մի քանի օրվա ընթացքում վաղ առավոտյան դուրս են գալիս հողի մակերես՝ բեղմնավորման համար։ Ականատեսները պատմում են, որ այդ ժամանակ գետինը նմանվում է կարմիր, շարժուն գորգի։ Հենց այս ժամանակ էլ հավաքում են որդան կարմիրը ու ղրանից հեշտ եղանակով ստանում են հռչակված ներկը։ Որդան կարմրի մի քանի օջախներ այժմ հայտնաբերված են մեր հանրապետությունում։ Այս դարավոր անցյալ ունեցող միջատը պահպանելու և ուսումնասիրելու համար արդեն ստեղծվել են մի քանի արգելանոցներ։

Ըստ Ա. Ա. Գալստյանի, Գ. Լ. Գարեգինյանի


որդան կարմիրкошениль, червец

որդчервь

երփներանգпестрый, многоцветный, переливчатый

պարծանքгордость

օժտելснабжать, наделять

խամրելблекнуть, линять

հատկությունсвойство

նկարազարդելиллюстрировать, украшать

հնամյաдревний, старинный

հինстарый

ամ(др.) год

շլացնելослеплять, поражать

Արարատյան դաշտАраратская долина

հազվագյուտредкий, редкостный

անհետանալисчезать

պատկանելпринадлежать, относиться

արուсамец, мужского пола

զույգпара

թրթուրличинка, гусеница

աղուտсолончак

անօգտագործելիнеиспользуемый

սեզ(бот) пырей

եղեգնкамыш, тростник

կոճղարմատкорневище

կոճղпень, обрубок

արմատкорень

ձմեռելзимовать

պատենավորվելпокрыться оболочкой, скорлупой

պատյանножны; кобура; оболочка; футляр; скорлупа

կնճիթхобот(ок)

որից հետոпосле чего

մի քանի օրվա ընթացքումв течение нескольких дней

բեղմնավորման համարдля оплодотворения

ականատեսсвидетель

նմանվելпоходить, уподобляться

շարժունподвижный

հենց այս ժամանակ էլи именно в это время

հեշտ եղանակովлегким способом

արգելանոցзаповедник

արգելելзапрещать

14. Булат Окуджава «Не бродяги»

Բուլատ Օկուջավա

Перевод Р. Папаяна

Не бродяги, не пропойцы,

за столом семи морей

вы пропойте, вы пропойте

славу женщины моей.

Շրջմոլի՜կ չենք, հարբեցող չենք։

Յոթ ծովի սեղանն է բաց։

Իմ հոգու երազ կնոջը

գովերգեք մինչ լուսաբաց։

Вы в глаза ее взгляните,

Как в спасение свое,

вы сравните, вы сравните

с близким берегом ее.

Նայեցե՜ք դուք աչքերի՜ն

իմ հանց նայեք ձեր փրկության,

ու կարծես լինի այդ կինը

մոտակա ափի նման

Мы земных земней. И вовсе

к черту сказки о богах!

Просто мы на крыльях носим

то, что носят на руках.

Երկրային ենք մենք։ Եվ ո՞ւմ է

պետք հեքիաթն աստվածային։

Թևերի վրա տանում ենք՝

ինչ վայել է ձեռքերին։

Просто нужно очень верить

этим синим маякам,

и тогда нежданный берег

из тумана выйдет к нам.

Ու եթե լինի հավատը

այս կապույտ փարոսներին,

կերևա հեռու այն ափը՝

ճեղքելով մշուշը հին։

Не бродяги, не пропойцы

за столом семи морей

вы пропойте, вы пропойте

славу женщины моей.

Շրջմոլի՜կ չենք, հարբեցող չենք։

Յոթ ծովի սեղանն է բաց։

Իմ հոգու երազ կնոջը

գովերգեք մինչ լուսաբաց։


շրջմոլիկскиталец, бродяга

գովերգելвоспевать

հանց(выс) как, словно

մոտակաблизкий, ближайший

երկրայինземной

վայելпристойный, подобающий; пристойно, подобающе

ճեղքելрассекать

15. Փարիզի համար

Դատարկ ու ամայի քաղաք։ Քաղաք, որ մի ժամանակ կոչվել է Փարիզ։ Քաղաք, որ այս մի քանի օրվա մեջ հոգնեց ու ծերացավ։ Շենքեր, որոնք խոր լռության մեջ կարծես անհարմար են զգում իրենց անիմաստ բարձրությունից։ Ամայությունն ու լռությունը քաղաքին այնպիսի տեսք էին տվել, որ կարծես այն կառուցված լիներ ստվարաթղթից և, եթե փչեիր, փուլ կգար։

Փողոցները ամայության պատճառով սովորականից ավելի երկար էին թվում, իսկ հատ ու կենտ անցորդները, որ վախեցած ինչ-որ տեղ էին շտապում, չգիտես ինչու, հաճախ մոլորվում էին քաղաքում, որն այնքան ծանոթ էր իրենց։ Բոլորից ավելի անօգնական էին արձանները, որոնք կուչ էին եկել ու կարծես ուզում էին ասել, որ այլևս չկան հանճարներ, չկա մեծություն, չկա քաղաք։ Որ իրենք այս օրերին անիմաստ են ու նույնիսկ ծիծաղելի։ Էյֆելյան աշտարակը զարմացած նայում էր բարձունքից, թե ինչո՞ւ ոչ ոք չէր հիանում իրենով և զգում էր, որ ինքն էլ քաղաքի հետ հոգնել է ու ծերացել։

Ամեն ոք կարծում էր, թե այս քաղաքում ապրում էր միայն ինքը, միայն իր ընտանիքը։ Մարդիկ հազվադեպ էին հանդիպում միմյանց։ Ու բոլորն էլ սարսափած մտածում էին, որ աշխարհի երեսին Փարիզը գուցե բոլորովին էլ գոյություն չի ունեցել, որ դա եղել է երազ, ցնորք։

Այսպես սկսվեց պատերազմը Փարիզի համար։

Ըստ Պերճ Զեյթունցյանի


կոչվելназываться

ամայությունпустота

կարծես կառուցված լիներсловно был построен

ստվարաթուղթкартон

փչելдуть

փուլ գալразрушиться, развалиться

սովորականից ավելի երկար էին թվումказались длиннее обычного

հատ ու կենտредкие, малочисленные

մոլորվելзаблудиться

կուչ էին եկելсъежились, сжались

այլևսотныне, впредь

էյֆելյան աշտարակЭйфелева башня

հազվադեպредко

սարսափածужасаясь

աշխարհի երեսինна свете

բոլորովին էլи вовсе

գոյություն չի ունեցելне существовал

պատերազմвойна

16. Булат Окуджава «Эта женщина»

Բուլատ Օկուջավա

Перевод Р. Папаяна

Эта женщина! Увижу и немею.

Потому-то, понимаешь, не гляжу.

Ни кукушкам, ни ромашкам я не верю

и к цыганам, понимаешь, не хожу.

Ո՜հ, այդ կինը…

Հենց տեսնում եմ՝ պապանձվում եմ,

և ուստի այլևս չեմ նայում վաղուց։

Երիցուկն էլ, թութակներն էլ հա՝ ասում են,

ու հոգնել եմ գնչուհուն այցելելուց։

Набормочут: “Не люби ее такую!”

Напророчат: “До рассвета заживёт!”

Наколдуют, нагадают, накукуют…

А она на нашей улице живет.

Մրմնջում են.

– Ախ, գիտե՞ս, նա ինչպիսին է …

Հուսադրում են, կռահում են, գուշակում,

կախարդում են, կռկռում են,

իսկ այդ կինը…

Ես գիտեմ հո՝ նա ապրում է մեր բակում։


պապանձվելонеметь, замолчать

երիցուկромашка

գնչուհիцыганка

հուսադրելобнадеживать

կռահելдогадывать

գուշակելпредсказывать, прорицать

կախարդելколдовать, околдовывать

կռկռալкаркать

17. Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանն իր զգացմունքներն արտահայտում էր գույների լեզվով։ Կյանքը սիրելը հեշտ գործ չէ, դրա մեջ մտնում է նաև ողբերգությունը։ Կան մռայլ բնանկարներ, որ արտահայտում են հոգեկան խռովք։ Կան շատ դիմանկարներ՝ ծանր ճակատագիր ունեցող մարդկանց։ Դրանցից մի մասին չէին հասկանում, ինչպես չէին հասկանում իրեն՝ Մ. Սարյանին։

Ծանր ժամանակներ էին։ 1948 թվականին Սարյանին անվանում են «գաղափարազուրկ», «ժողովրդից կտրված» նկարիչ։ Մարտիրոս Սարյանը մոտ էր յոթանասունին։ Նրան հալածում էին արհեստավորները, որ իրենց ներկայացնում էին իբրև արվեստաբաններ։ Սարյանը տանջագին ապրեց այդ ամբողջ իրողությունը։

Նա ապրել է այն ամենը, ինչ ապրել են իր շատ բնորդներ ինքնահոշոտում, պարսավանք ե արվեստանոցի պատերի դատարկ մեխեր, որոնցից կտավներ էին կախված մի ժամանակ…

Ըստ Իլյա էրեսբուրգի


խռովքвозмущение, волнение

գաղափարազուրկбезыдейный

հալածելпреследовать, травить

իրողությունреальность, событие

18. Ըստ Հովհաննես Ղուկասյանի

Ննջասենյակում կիսախավար էր։ Ոսկանը երկար ժամանակ պառկած էր անշարժ՝ հայացքը հառած մրոտ առաստաղին, կեղտոտ պատերին, փոշոտ դաշնամուրին։ Խառը մտքերը հանգիստ չէին տալիս նրան։ Լուսամատի գոգին, արծաթյա մոմակալի մեջ, թրթռում էր մոմի թույլ բոցը։ Այդ աղոտ լույսն ասես խաղաղեցնում էր Ոսկանի խռովված հոգին։

Հանկարծ ուժեղ մի ղող անցավ նրա մարմնով։ Նա վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ՝ թախծոտ աչքերը հառած մոմի կայծկլտացող լույսին։ Աչքերը պղտորվեցին, ե մշուշված հայացքի դեմ պատկերացան գայիք դժվարությունները։

Վերջապես իրավունք էր ստացել ֆրանսիական հողի վրա տպարան հիմնելու։ Զգում էր, թե ինչպես իրեն համակած մտատանջության խավարը հետզհետե ցրվում էր։ Ոսկանը հավաքում էր ցրված մտքերը։ Փետուրե գրիչը տենդոտ սահում էր թղթի վրայով։

Թղթին հանձնած տողերը պատմում էին նրա թափառական, արկածներով լի կյանքի մասին։ Պատուհանի անցքից փչող հոսանքից մոմի թույլ բոցը, բարակ ծուխ դարձած, թեքվեց դեպի Ոսկանը։


մոմակալподсвечник

ասեսсловно, казалось бы

դող անցավ նրա մարմնովдрожь прошла по его телу

կայծկլտալискриться, сверкать

գալիքпредстоящее, грядущее

թափառականскиталец, странник; странствующий, страннический

արկածприключение

19. Սրման Կոթիկյանին ծանոթացա Երևանում

Աշխարհի անցուդարձին լավատեղյակ, կոկիկ հագնված, գինեգույն թաշկինակը կրծքագրպանից ցցած, չափված շարժուձևով, անելիքը րոպեների ճշտությամբ իմացող և կարգավորող անձնավորություն։ Որևէ հավաքից գնալիս մեկնումեկին համոզում, հետը տանում էր, որ ճեմելով, զրուցելով, տեղ-տեղ կանգնելով անցնի ճանապարհը՝ մարդկանց ժպտադեմ հայացքների ներքո։

Պետք էր տեսնել Արման Կոթիկյանի գոհունակ ժպիտն ու աչքերի խորամանկ փայլը, երբ Ժան Էլոյանը պատմում էր, թե ինչպես Սունդուկյանի անվան թատրոնի մոսկովյան 1956 թվականի հյուրախաղերի առաջին օրը Արմանի հետ Կրեմլի Համագումարների պալատից հյուրանոց վերադառնալիս Արման Կոթիկյանը կանգնեցրել է իրեն, թե՝

– Մեկ վայրկյան, կաճապարե՞ս։

– Ի՞նչ կա, չգնա՞նք ճաշենք, հանգստանանք, գանք ներկայացման։

– Կեցիր, ղուն կկարծես, թե Կրեմլին դոներն ամեն ատենը բա՞ց եղած են, եկած ենք, իշտե անգամ մը ֆռռանք։

– Ի՞նչ ֆռռանք։

– Բակին մեջը տեսարժան բաներ կան, տեսնանք։

Գնացինք։ «Ցար պուշկայի» մոտ ժողովուրդ էր հավաքված,– շարունակում էր ժան էլոյանը։

– Ի՞նչ է ասիկա,– հարցրեց Արման Կոթիկյանը։

– Ռուսական առաջին թնդանոթն է։

– Ունիկում բան է, մոտենանք։

Մոտեցանք, էքսկուրսավարին ենք ունկնդրում, մեկ էլ Արմանը՝

– Դուն ռուսերեն գիտե՞ս։

– Ինչի՞ համար ես հարցնում։

– Կարճ, գիտես նե մեյ մը իմացիր՝ երբևե կրակած կա՞ սա հրանոթը։

Հարցրի, էքսկուրսավարը շատ հեռվից՝ հազար վեց հարյուր թվականներից սկսեց մանրամասն պատմությունը, մինչ Արմանը անհամբեր կտրեց՝

– Կարճ, գիտես նե մեյ մը իմացիր՝ երբևե կրակած կա՞ սա հրանոթը։ Երթանք, բավ է։

– Սպասիր, չառանք հարցի պատասխանը։

– Երթանք, չի գիտեր։

– Ի՞նչ իմացար։

– Այս չափ երկարցուց նե, ուրեմն չգիտե։

Ըստ Լևոն էլոյանի


Западноармянские выражения и их восточноармянские эквиваленты.

Մեկ վայրկյան, կաճապարե՞ս։

Մեկ րոպե, շտապո՞ւմ ես։

Կեցիր, դան կկարծես, թե Կրեմլին դոներն ամեն ատենը բա՞ց եղած են, եկած ենք, իշտե անգամ մը ֆռռանք։

Սպասիր, դու կարծում ես, թե Կրեմլի դոները միշտ բա՞ց են լինում, եկել ենք, արի մի անգամ շրջենք։

Բակին մեջը տեսարժան բաներ կան, տեսնանք։

Բակի մեջ (բակում) տեսարժան բաներ կան, արի տեսնենք։

Ի՞նչ է ասիկա

Սա ի՞նչ է։

Դան։

Դու։

Կարճ, գիտես նե մեյ մը իմացիր երբևէ կրակած կա՞ սա հրանոթը։

Կարճ, եթե գիտես, ապա իմացիր՝ երբևէ կրակե՞լ է այս հրանոթը։

Երթանք, չի գիտեր։

Գնանք, չի իմանում։

Այս չափ երկարցուց նե, ուրեմն չգիտե։

Եթե այսքան երկարացրեց, ուրեմն չգիտե։

20. Բարի հսկան

Ես առհասարակ Վիլյամ Սարոյանին հարցեր չէի տալիս, թեև շատ բաների մասին կուզեի հարցնել։ Եվ ահա, մի քանի օր է՝ Երևանում էր, ու ես շատ էի ուզում իմանալ, թե սարոյանական հայացքը վաթսուն թվից հետո ի՞նչ փոփոխություններ, ի՞նչ տարբերություններ է նկատում։ Գիտեի, հարցս սովորական է, պարզունակ ու շաբլոն, բայց գիտեի նաև՝ պատասխանը ոչ սովորական է լինելու, ոչ շաբլոն։ Ու տվի այդ հարցը։

– Ամերիկա պատվական բարեկամ մը ունիմ՝ Համբարձում Քելեկյան, նշանավոր ոսկրաբան է, գրականությամբ ալ կզբաղի։ Ըսենք, ղուն անոր լավ կճանչնաս…

Թվաց, թե հարցս շրջանցել ուզեց և այլ բանի մասին է խոսակցություն սկսում։

– Օր մը Համբարձում Քելեկյան ըսավ ինձի, այս ամերիկացի ժողովուրդին մեջ դուն հայերը կրնա՞ս զանազանել… Ոչ, ըսի, հույներ, ասորիներ, իսպանացիներ, ուրիշ ազգեր ալ կան, որ հայերուն նման են, ինչպե՞ս զանազանեմ։ Ես կրնամ, ըսավ… ինչպե՞ս… Աչքերեն, ըսավ, աչքերեն կզանազանեմ, հայու աչքեր տխուր են, մելամաղձոտ… Հիշեցի բիթլիսցիներու, իմ ծանոթ մշեցիներու, վանեցիներու աչքեր և տեսա, որ մարդ ճիշտ կըսեր… Իրավ, հայու աչքեր շատ տխուր են… Հիմա հարց կուտաս ինձի՝ ի՞նչ փոփոխություն նկատեցի… Ամե-նեն մեծ փոփոխություն այն է, որ հայուն աչքերում մեջ պակսած է այդ տխրություն, այդ թախիծ, շատ է պակսած…

Տխրություն, թախիծ։

Ու Տերյանի տողերն էի հիշում.

Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այսքան,

Ու այսքան սերում՝ ո՞ր երկրի սրտում…

Հիշում էի այդ տողերն ու մտածում, որ ահա մեզ մոտ ավտոմեքենայով գնում է մի հայ, մի մարդ, որ թերես անծանոթ է այս տողերին, բայց ինքն է, որ ամենց լավ է անձնավորում այդ տողերը…

Այս հայը, այս մարդը, որ հոգեկան ծանր պահերին մեկ անգամ չէ, որ հարցրել է ինքն իրեն. «Ի՞նչ անել։ Ես ի՞նչ պիտի անեմ։ Ի՞նչ կարող եմ ասել։ Ինչպե՞ս պիտի ապրի մարդը։ Որևէ մեկին կարելի՞ է սիրել»…

Ողբերգորեն թախծալի հարցեր, որոնց սակայն հենց ինքը այսպես է պատասխանել. «Սերը անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ շրջապատում է մեզ։ Իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»։

Վիլյամ Սարոյանը մեր թախիծն է ու մեր ներումը։

Ոչ միայն մեր, աշխարհի, մարդկության ներումն է նա։

Ըստ Վահագն Դավթյանի


Западноармянские выражения и их восточноармянские эквиваленты.

Ամերիկա պատվական բարեկամ մը ունիմ՝ Համբարձում Քելեկյան, նշանավոր ոսկրաբուն է, գրականությամբ ալ կզբաղի։

Ամերիկայում մի հարգարժան բարեկամ ունեմ՝ Համբարձում Քելեկյան անունով, հայտնի ոսկրաբան է, գրականությամբ էլ է զբաղվում։

Ըսենք, ղուն անոր լավ կճանչնաս…

Ասենք, դու նրան լավ գիտես…

Օր մը Համբարձում Քելեկյան ըսավ ինձի…

Մի օր Համբարձում Քելեկյանն ինձ հարցրեց…

… այս ամերիկացի ժողովուրդին մեջ ղուն հայերը կրնա՞ս զանազանել…

… այս ամերիկացի ժողովրդի մեջ դու կարո՞ղ ես հայերին տարբերել…

Ոչ, ըսի, հույներ, ասորիներ, իսպանացիներ, ուրիշ ազգեր ալ կան, որ հայերուն նման են, ինչպե՞ս զանազանեմ։

Ոչ, ասացի, հույներ, ասորիներ, իսպանացիներ, ուրիշ ազգեր էլ կան, որ հայերին նման են, ինչպե՞ս տարբերեմ։

Ես կրնամ, ըսավ…

Ես կարող եմ, ասաց…

Աչքերեն, ըսավ, աչքերեն կզանազանեմ, հայու աչքեր տխուր են, մելամաղձոտ…

Աչքերով, ասաց, աչքերով եմ տարբերում, հայերի աչքերը տխուր են, մելամաղձոտ…

Հիշեցի բիթլիսցիներու, իմ ծանոթ մշեցիներու, վանեցիներու աչքեր և տեսա, որ մարդ ճիշտ կըսեր…

Հիշեցի բիթլիսցիների, ինձ ծանոթ մշեցիների, վանեցիների աչքերը ու հասկացա, որ մարդը ճիշտ է ասում…

Իրավ, հայու աչքեր շատ տխուր են…

Իրոք, հայերի աչքերը շատ տխուր են…

Հիմա հարց կուտաս ինձի՝ ի՞նչ փոփոխություն նկատեցի…

Հիմա հարց ես տալիս ինձ՝ ի՞նչ փոփոխություն եմ նկատում…

Ամենեն մեծ փոփոխություն այն է, որ հայուն աչքերում մեջ պակսած է այդ տխրություն, այդ թախիծ, շատ է պակսած…

Ամենամեծ փոփոխությունն այն է, որ հայերի աչքերում պակասել է այդ տխրությունը, այդ թախիծը, շատ է պակասել…

21. Մեծ երաժշտագետը

Կոմիտասի անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր կախերում, ուր երգ ու երաժշտություն կա։ Նրա շնորհիվ հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը տարածվեց աշխարհով մեկ, ընդհանուր ճանաչում գտավ։

Ո՞վ չի լսել նրա սքանչելի երգերն ու պարերգերը, ո՞վ չի հուզվել նրա քաղցրահնչյուն երգերով ու նվագով։ ո՞ւմ հոգու խորքը չեն թափանցել նրա «Կաքավիկը», «Հորովելը», «Կռունկը»։

Դառն ու չարքաշ է եղել Կոմիտասի մանկությունը։

Տանը նրան կոչում էին Սողոմոն։ Փոքրիկ Սողոմոնը մեծացավ առանց մոր գուրգուրանքի։ Մի տարեկան էր նա, երբ մայրը մահացավ։ Հայրը՝ կոշկակար Գևորգ Սողոմոնյանը, շատ սրտաբաց և ուրախ մարդ էր, սիրում էր երգել և նույնը սովորեցնում էր փոքրիկ Սողոմոնին։

Փոքրիկ, աշխույժ Սողոմոնն իր զվարթ ու զանգակի պես զրնգուն ձայնով ամեն երեկո կենդանացնում էր իրենց մութ ու խոնավ բնակարանը, ուր հավաքվում էին հոր ընկերներն ու հարևանները՝ ուստա Գևորգի ու նրա որդու սքանչելի երգերը լսելու։

Փոքրիկ Սողոմոնը շուտով զրկվեց նաև հորից՝ մնալով ծեր տատի խնամքին։ Բարեկամներն ու բարի մարդիկ, տեսնելով Սողոմոնի սովորելու ձգտումն ու սերը, նրան բերեցին էջմիածին և ընդունել տվեցին Գևորգյան ճեմարանը։ Սողոմոնը շատ էր սիրում երգն ու երաժշտությունը, ուստի մեծ եռանդով ուսումնասիրում էր դրանք։ Ազատ ժամերին նա շրջում էր գյուղից գյուղ և հաճույքով լսում հայ գյուղացու երգերն ու պարերգերը, հավաքում ու գրի առնում դրանք՝ հետագայում մշակելու և կատարելագործելու համար։

ճեմարանն ավարտելուց հետո Սողոմոնը մեկնեց Եվրոպա՝ սովորելու։ Ուսումը վերջացնելուց հետո նա վերադարձավ Հայաստան՝ իր սիրելի ժողովրդին ծառայելու, իր ուժն ու եռանդը նրան նվիրաբերելու։

Ըստ Ս. Ա. Գալստյանի, Գ. Լ. Գարեգինյանի


պարերդплясовая песня

դառն ու չարքաշгорький и многострадальный

կոշկակարсапожник

կոշիկтуфля; обувь,

կաբելшить

սրտաբացс открытым сердцем

զրնգուն ձայնзвонкий голос

Գևորգյան ճեմարանГеворкяновский лицей, училище

հետագայում մշակելու և կաւոարելագործելու համարдля того, чтобы в дальнейшем обрабатывать и совершенствовать

մեկնելпротягивать; уезжать, убывать; комментировать, толковать

նվիրաբերելдарить, посвящать

22. Պարույր Սևակ

Նորից չեն սիրում,

Սիրում են կրկին

Այդ ո՞վ է ասել նորից են սիրում։

Նորից չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)

Դու նույն մարմինն ես հիշում բնազդով,

Երբ հոտն էլ սուրճի նրա ն հիշեցնում

Եվ քո գունազարդ քնի փոխարեն

Անքնությունն է փռում սպիտակ.

Երբ աստղերն իրենց կլորակ սանրով

Մազերդ են սանրաւմ, իսկ դու վերստին

Շոյանքի սովոր քո մազերի մեջ

Նույն հանգստարար մատներն ես զգում.

Երբ օտար մեկի շարժումի, դեմքի

Նմանությունը հեռու– մոտավոր

Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,

Իսկ միտքդ բեկում այնպես կտրական,

Ինչպես լույսերի վետվետումներից

Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հալն ասես թթվում

Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,

Որ մենակ ես դու իբրև մի… Իգրեկ,

Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին՝

Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու

Խնդիր չե՜ս կազմի, ոչ էլ կլուծես,

-Մի՜շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ

Նույն զգացումը անճեղք ու անդուռ,

Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,

Նորի՜ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,

Քանզի կա մթին մի կախյալություն

Ջդի և արյան, հոգու ե կրքի.

Քանզի նշանը հանման-գումարմւսն

Այդ մե՜նք չենք դնում լուծվելիք խնդրում.

Բայց բախտը,

Բախտը,

Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին

Նորի՜ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…


նորիցснова

կրկինопять, вновь

բնազդинстинкт

շոյանքласка

հանգստարարуспокаивающий

կտրականрешительный

վետվետումколыхание, колебание

երկաթգիծжелезная дорога

թթվելкиснуть

ռունգноздря

պաշարելосаждать, окружать

կախյալությունзависимость

ջիղнерв, жила

կիրքстрасть

սիրառատлюбвеобильный

23. Վահան Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին.

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին.

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ.

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…


կարծես թեсловно, казалось бы

առաջվանն էкак прежде, раньше

դու հին տեղը նստում (ես)ты на прежнем (старом) месте сидишь

իլիկверетено

մանելпрясть

պարզկաясный, чистый, простой

մինչև որдо тех пор, как

գլուխս ծնկիդ է թեքվումмоя голова склоняется к тебе на колено

24. Եղիշե Չարենց «Այս շենքի վրա ամպերն են թառել»

Այս շենքի վրա ամպերն են թառել,

Քնել է քամին։

Մեկը սենյակում կրակ է վառել

Իրիկնաժամին։

Կրակ է վառել, իսկ ինքը չկա։

Դատարկ սենյակում

Կախված է պատկերն օտար աղջկա։

Լույսը չի հանգում։

Քնել է քամին։ Ու ծառերը մունջ

Նիրհել են մուժում։

Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ

Ներսը – մշուշում։


թառելсадиться, восседать

իրիկնաժամвечер

մունջмолча

նիրհելдремать

մուժмгла, туман, дымка

անխոնջнеутомимый

մշուշтуман, пелена

25. Հովհաննես Թումանյան «Քառյակներ»

Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ով իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»

Հե յ, ջա ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ով իմանա, թե հիմի

Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

Հեյ ճամփաներ, ճամփաներ,

Անդարձ ու հին ճամփաներ,

Ովքե՞ր անցան ձեզանով,

ո՞ւր գնացին ճամփաներ։


ասավ(диал) сказав

ասաց(лит) сказав

սիրուհիлюбовница; (уст.) возлюбленная, влюбленная

ոտըդтвоя нога (нар)

ոտքդтвоя нога (лит)

դիր հոդինставь на землю

ով իմանաкто знает, как знать

կոխելнаступать; совать, вонзать

հիմիсейчас, теперь (нар)

հիմաсейчас, теперь (лит)

հուր(выс) огонь, (зд.) огненный, пламенный


11–12–2017

Тесты


27–02–2020