Урок 10-3

Лексика

Զրույց Առողջության Մասին
Беседа о Здоровье

– Բարև՛, Կարե՛ն։

– Здравствуй, Карен!

– Բարև՛, Աշո՛տ։

– Здравствуй, Ашот!

– Ո՞նց ես, ինչպե՞ս ես քեզ զգում, ինչպե՞ս է առողջությունդ։

– Как (ты)? Как (ты) себя чувствуешь, как твоё здоровье?

1) – Շնորհակալություն, լավ եմ, առողջությունիցս չեմ գանգատվում։

– Спасибо, (я) хорошо, не жалуюсь на здоровье.

2) – Ոչինչ, ինձ վատ չեմ զգում, ոչ մի գանգատ չունեմ։

– Ничего, я себя неплохо чувствую, никаких жалоб у меня нет.

3) – Ինձ այնքան էլ լավ չեմ զգում, մի քիչ մրսած եմ, կարծես ջերմություն ունեմ, գնալու եմ բժշկի։

– Я себя не очень хорошо чувствую, слегка простужен, у меня, кажется,температура. (Я) должен пойти к врачу.

4) – Ոչինչ, միայն գլուխս է մի քիչ ցավում։ Երևի շատ եմ հոգնած։

– Ничего, только голова у меня немного болит. Наверно, (я) очень устал.

– Մի՛ անհանգստացիր, Կարեն, կգնաս առողջարան,կհանգստանաս, գլխացավերդ կանցնեն։

– Не беспокойся, Карен, поедешь в санаторий, отдохнёшь, головные боли у тебя пройдут.

– Ճիշտ ես ասում։ Եթե ուղեգիր ճարեմ, անպայման կգնամ։

– Ты прав. (букв. (Ты) правильно говоришь). Если достану путёвку, обязательно поеду.

Разговорные и литературные фразы

Ո՞նց ես։

Ինչպե՞ս ես։

Как (ты)?

Ո՞նց տեղ հասար։

Ինչպե՞ս տեղ հասար։

Как ты доехал?

Ո՞նց բացատրեմ քեզ։

Ինչպե՞ս բացատրեմ քեզ։

Как тебе объяснить?

Ո՞նց թե։

Ինչպե՞ս թե։

Как это? (удивление)

ունենալ

Глагол ունենալ'иметь', образует ряд употребительных в разговорной речи устойчивых словосочетаний

ջերմություն (տաքություն) ունենալ

иметь температуру

գանգատ ունենալ

иметь жалобу

գլխացավ ունենալ

иметь головные боли

հույս ունենալнадеяться, иметь надежду

Ես հույս ունեմ, որ նա կգա։

Я надеюсь, что он придёт.

ազդեցություն ունենալвлиять, влияние

Նա մեծ ազդեցություն ունի իր ընկերների վրա։

Он имеет большое влияние на своих товарищей.

նկատի ունենալиметь ввиду

Պետք է նկատի ունենալ, որ…

Надо иметь ввиду, что…

գործ ունենալбыть занятым (букв. иметь дело)

Այսօր ես շատ գործ ունեմ։

Сегодня у меня много дел.

կարիք ունենալнуждаться

Ես ոչ մի բանի կարիք չունեմ։

Я ни в чем не нуждаюсь.

Այսօր չեմ կարող գալ, շատ գործ ունեմ։

Сегодня (я) не смогу прийти, (я) очень занят.

Քեզ հետ գործ ունեմ։

(У меня) к тебе дело.

Քեզ հետ խոսելիք ունեմ։

(Мне) необходимо поговорить с тобой.

Իմաստ չունի այդ մասին մտածել։

Нет смысла думать об этом.

Նա հանգստանալու կարիք ունի։

Он нуждается в отдыхе.

Հույս ունեմ, որ կհանդիպենք։

(Я) надеюсь, что (мы) встретимся.

Երեկ տեղի ունեցավ ժողով։

Вчера состоялось собрание.

Будущее время сослагательного наклонения

Будущее время сослагательного наклонения

կգնաս(ты) пойдёшь, поедешь

կհանգստանաս(ты) отдохнёшь

կանցնեն(они) пройдут

В русском языке им соответствуют формы будущего простого времени

կուտեմ(я) поем

կտեսնեմ(я) увижу, посмотрю

կսովորեմ(я) выучу

Сослагательное наклонение образуется при помощи приставки կ-, которая прибавляется к формам желательного наклонения

ուտեմ – կուտեմ

կարդամ – կկարդամ

Если глагол начинается с согласного, то после կ- произносится ə

կգնամкᵊгᵊнам (я) пойду

կկարեմкᵊкарэм (я) сошью

կխոսեմкᵊхосэм (я) поговорю

եթե

Подчинительный союз եթե'если', который присоединяет к главному предложению придаточное условное

Եթե ուղեգիր ճարեմ, անպայման կգնամ։

8888888888 888888888 888888888

Եթե լավ եղանակ լինի, կգնանք Սևան։

Если будет хорошая погода, поедем на Севан.

Եթե տեսնեմ նրան, կասեմ։

Если (я) увижу его, (я) скажу.

Եթե լավ պարապեք, անպայման կսովորեք հայերեն։

Если (вы) будете хорошо заниматься, (вы) обязательно выучите армянский (язык).

Формулы поздравления

Շնորհավորում եմ։

(Я) поздравляю!

Շնորհավորում եմ ձեր տոնը։

(Я) поздравляю с праздником!

Շնորհավոր ձեր նոր տարին։

С Новым Годом!

Շնորհավոր ձեր մարտի 8-ը։

Շնորհավոր մարտի 8-ը։

С праздником 8 марта!

Շնորհավոր ձեր մայիսի մեկը։

С праздником 1 мая

Շնորհավոր լինի։

Поздравляю (носите на здоровье)!

Շնորհավոր։

Поздравляю!

Զգույշ Մարդը
Осторожный Человек

Մարդու մեկը չգիտեր, որ կաթը շատ տաք է․ ուզեց խմել, բերանը վառեց։ Դրանից հետո ամեն տեսակ ուտելիքից սաստիկ զգուշանում էր․ և նրա մասին սկսեցին ասել․

– Էնքան զգույշ է, որ մածունի վրա փչում, նոր է ուտում։

Դրանից հետո շատ զգույշ երի մասին ասում են․

– Տաք կաթից վառվածը մածունը փչելով կուտի։


Один человек не знал, что молоко очень горячее, захотел выпить и обжёгся. После этого он опасался всякой еды, и о нем стали говорить:

– Он такой осторожный, что и на мацони дует, прежде чем поесть.

И после этого об очень осторожных людях говорят:

– Обжёгшись на молоке, будешь дуть и на воду.

Упражнения

Переводы

Переведите

Նա միշտ սիրով է խոսում հոր մասին։

Պիոներները շարժվում են դեպի հրապարակ։

Մենք աշխատեցինք մինչև երեկո։

Նա վերադարձավ երկու ժամ հետո։

Նրա փոխարեն ես եմ հուզվում։

Նա զրուցում էր Արամի հետ։

Դասերից հետո մենք գնացինք կինո։

Գրապահարանի մեջ շատ գիրք կա։

Ես զարմանում եմ քեզ վրա։

Այդ ժամանակ ես դեռ փոքր էի։

Ճանապարհը տանում է դեպի անտառ։

Նա հեռացավ առանց մի բառ ասելու։

Առանց այդ էլ հոգնած եմ։

Նա շատ ուշադիր է դեպի իր ընկերները։

Երևանից մինչև Սևան 60 կմ է։

Ավտոմեքենան թեքվեց դեպի աջ։

Ամսի մեկից մինչև հինգը Երևանում տեղի ունեցան վոլեյբոլի մրցումներ։

Перепишите предложения, употребляя данные в скобках слова в соответствующей форме (с предлогами, послелогами или без них)

Հուլիսի մեկից (տասնհինգ) ես գտնվում էի (արձակուրդ)։

Ես և ընկերուհիս որոշեցինք արձակուրդն անցկացնել (Սևան)։

Սևանը գտնվում է 1903 մ․ (բարձրություն)։

Սևանի (ափ) կան շատ հանգստյան տներ։

Սևանի թերակղզում փոքրիկ (բլուր) գտնվում է Սևանի վանքը։

Մենք շատ գոհ էինք մեր (հանգիստ)։

Составьте предложения, употребляя словосочетания

ի նշան հարգանքի

ծառի վրա

քաղաքի մոտ

արկղի մեջ

քո պատճառով

նրա միջոցով

ինձ համար

այդ մասին

Составьте предложения

դնել, սեղան, դարակ

անցնել, փողոց

խոսել, դեպք

ժամը մեկ, հինգ

հիվանդանալ, մրսել

բաժակ, լցնել

գրել, գրիչ

խոսել, հեռախոս

աշխատել, երեկո, տուն

գնալ, ընկեր

Образец:

դնել սեղանին, սեղանի վրա

Составьте словосочетания с предлогами и послелогами. Употребите эти сочетания в предложениях

դեպի, մեջ, համար, ի, առանց, մասին, մոտ, ժամանակ

Переведите

Многие из них знали об этом.

Эту работу я выполнил за три дня.

В ознаменование Дня Победы был произведён салют.

В честь гостя был дан обед.

Между нами говоря, я не хочу уезжать.

До начала урока осталось десять минут.

Тесты


24–05–2020