Բառերի դասավորությունը նախադասության մեջ (շարադրություն)
В армянском языке порядок слов в предложении преимущественно свободный
Նա գիտի դասը։
Он знает урок.
Նա դասը գիտի։
Он урок знает.
Գիտի նա դասը։
Знает он урок.
Գիտի դասը նա։
Знает урок он.
Դասը նա գիտի։
Урок он знает.
Դասը գիտի նա։
Урок знает он.
При обычном порядке слов логическое ударение в предложении выражается слабо и падает на сказуемое. Однако в живой речи, чтобы подчеркнуть важность одного из членов предложения, часто прибегаем к изменению порядка слов. При этом слово, играющее важную роль для выражения мысли, обычно употребляется в начале предложения.
Если в составе сказуемого имеется вспомогательный глагол, то при изменении обычного порядка слов он примыкает к тому члену предложения, который выделен логическим ударением.
Логическое ударение играет очень важную роль в вопросительных предложениях
Արա՞մը դասը գիտի։
Арам знает урок?
Այո, Արամը։ Да, Арам.
Արամը դա՞սը գիտի։
Арам знает урок?
Այո, դասը։ Да, урок.
Արամը դասը գիտի՞։
Арам знает урок?
Այո, գիտի։ Да, знает.
Порядок слов в предложении в конечном счете основывается на порядке слов в словосочетании.
В словосочетаниях, где господствующим словом является существительное, зависимое слово обычно ставится
Перед господствующим, если выступает в роли определения
լայն փողոց
широкая улица
երկաթե դուռ
железная дверь
երկու գիրք
две книги
այսպիսի մարդ
такой человек
հասած մրգեր
спелые фрукты
վազող երեխա
бегущий ребенок
խմելու ջուր
питьевая вода
ծղոտից գլխարկ
соломенная шляпа
արևի շողեր
лучи солнца
սենյակի դուռ
дверь комнаты
վարպետի գործ
дело мастера
После господствующего слова, если выступает в роли дополнения или обстоятельства
ուղերձ ժողովրդին
послание к народу
հավելում աշխատավարձին
прибавка к зарплате
վերադարձը հայրենիք
возвращение на родину
ժամանումը Երևան
прибытие в Ереван
հանդիպումը ճանապարհին
встреча на дороге
ողջույն հաղթողներին
привет победителям
ժողով գործարանում
собрание на заводе
լուրեր հայրենիքից
вести с родины
անցում գետով
переправа по реке
В словосочетаниях, где господствующим словом является глагол, зависимые слова (дополнения, обстоятельства) ставятся как после господствующего слова, так и перед ним
պատռել թուղթը
թուղթը պատռել
разорвать бумагу
մոտենալ կանգառին
կանգառին մոտենալ
подойти к остановке
գնալ աշխատանքի
աշխատանքի գնալ
идти на работу
կտրել դանակով
դանակով կտրել
резать ножом
դողալ ցրտից
ցրտից դողալ
дрожать от холода
В словосочетаниях, где господствующим словом является прилагательное, зависимое слово обычно ставится перед господствующим словом
բոլորին հաճելի
приятный для всех
կռվի պատրաստ
готовый к драке
հարկերից ազատ
свободный от налогов
հոգով մաքուր
чистый душой
մարմնով տկար
слабый телом
ցավին անտարբեր
безразличный к боли
չափազանց բարձր
очень высокий
հազիվ լսելի
еле слышимый
ֆիզիկապես ուժեղ
физически сильный
մանկուց հիվանդ
с детства больной
միշտ գեղեցիկ
всегда красивый
В словосочетаниях, где господствующим словом является наречие (такие словосочетания малоупотребительны), зависимое слово ставится перед господствующим
չափազանց դանդաղ
очень медленно
շատ կամաց
очень тихо
բոլորից արագ
быстрей всех
շատ հաճախ
очень часто
աշխատանքին զուգահեռ
параллельно с работой
Բազմաթիվ լապտերներ լուսավորում են մեր լայն փողոցը։
Որտե՞ղ է երկաթե դռան բանալին։
Այսօր ես երկու գիրք եմ գնելու։
Աշնանը մենք հավաքելու ենք հասած մրգերը։
Բակում վազվըզող երեխան հաճախ ընկնում էր։
Խմելու ջուրը պետք է խնայողաբար օգտագործել։
Դու ե՞րբ ես հագնելու քո ծղոտե գլխարկը։
Լուսնի շողերը լուսավորում են իմ պատշգամբը։
Դու քո սենյակի դուռը միշտ բա՞ց ես պահում։
Այս քանդակը իսկական վարպետի գործ է։
Բանաստեղծի ուղերձն իր ժողովրդին անկեղծ էր և հուզիչ։
Շուտով նրանք ունենալու են հավելում աշխատավարձին։
Բժշկի վերադարձը հայրենի գյուղ մեծ ուրախություն էր համագյուղացիների համար։
Ուկրաինացի բարեկամների ժամանումը Երևան եղբայրական սիրո արտահայտություն է։
Անսպասելի հանդիպումը ճանապարհին փոխում է նրանց պլանները։
Բոլորի համար հաճելի մի համեստ աղջիկ է նա։
Ամեն րոպե կռվի պատրաստ անկարգ տղա է նա։
Իմ ականջին հազիվ լսելի մի ձայն է հասնում։
Նա ֆիզիկապես ուժեղ երիտասարդ է։
Անգլերենին զուգահեռ նա սովորում է ֆրանսերեն։
Մեր մեքենան չափազանց դանդաղ էր շարժվում։
Դուք շատ հաճախ եք գնում զբոսանքի։
Ночью множество фонарей будет освещать наш маленький город.
Ключ от железной двери в его кармане.
Сегодня он должен был купить две книги.
Летом они собирали спелые фрукты.
Бегающие во дворе дети иногда падали.
Летом я буду носить свою соломенную шляпу.
Ночью лунный свет освещал мою квартиру.
Он всегда закрывает дверь своей комнаты?
Мы видим работу настоящего мастера.
Послание талантливого мастера своим ученикам было искренним и волнующим.
Надбавка к зарплате будет в декабре?
Возвращение сына в родное село было большой радостью для его родителей.
Прибытие наших гостей в Ереван – праздник для нас.
Они не забывают встречу с друзьями на дороге.
Приятная для всех девочка хорошая и скромная ученица.
Параллельно с русским он изучает армянский.
Наш автобус едет очень медленно.
Они часто ходят на прогулку?
Մեր ինստիտուտում տարբեր մարզաձևերի շատ խմբակներ կան։ Մենք ունենք լողորդների, ծանրորդների, ըմբշամարտիկների, հնգամարտիկների, թեթև ատլետների, մարմնամարզիկների խմբակներ և, իհարկե, ֆուտբոլի թիմ։
Մեր մարզիկները հաճախ մասնակցում են միջբուհական, հանրապետական մրցումների և հասնում են նշանակալից հաջողությունների։ Հատկապես աչքի է ընկնում մեր ինստիտուտի ֆուտբոլի թիմը, որի ելույթները մեծ ուրախություն են պարգևում մարզասերներին։ Մեր թիմի դարպասապահը շատ հմուտ ֆուտբոլիստ է և թույլ չի տալիս հակառակորդին գրավել իր դարպասը։
Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց ավելի շատ ինձ դուր է գալիս մարմնամարզությունը։
Հնում մարմնամարզություն էին անվանում ֆիզիկական վարժությունների բոլոր ձևերը։ Մեր օրերում մարմնամարզությունը առանձին մարզաձև է։
Մարմնամարզությունը տարբեր տեսակներ ունի։ Լիցքային վարժությունները կոչվում են առավոտյան մարմնամարզություն, իսկ աշխատանքի ժամանակ հինգ րոպե տևող վարժությունները համարվում են արտադրական մարմնամարզություն։ Մարմնամարզության մի տեսակն էլ բուժական մարմնամարզությունն է. այն օգնում է մարդկանց բուժվելու և առողջությունը վերականգնելու գործում։
Մարմնամարզությունը շատ կարևոր է բոլոր մարզիկների համար, ահա թե ինչու նրանք իրենց մարզումների ծրագրերում ընդգրկում են մարմնամարզական վարժություններ։ Այդ վարժությունները նպաստում են զարգացնելու մարզիկի ուժը, ճկունությունը, շարժումների արագությունը։
Մարմնամարզությունը ուժ, առույգություն, առողջություն է պարգևում մարզիկին, կատարելագործում է նրա վարպետությունը։ Բայց կա նաև սպորտային մարմնամարզություն։ Այն ընդգրկում է այնպիսի վարժություններ, որոնք կատարվում են սպորտային գործիքների վրա։ Այդպիսի գործիքներ են զուգափայտերը, օղակները, պտտաձողը, նժույգը։
Ես մասնակցում եմ սպորտային մարմնամարզության խմբակի պարապմունքներին։ Մեր մարզիչը սպորտի վարպետ է, նա մեծ փորձ ունի և լավ մանկավարժ է։
մարզաձևmɑɾzɑˈʣɛvвид спорта
լողորդlɔˈʁɔɾdпловец
ծանրորդcɑnˈɾoɾtʰштангист
ըմբշամարտիկəmbʃɑmɑɾˈtikборец
հնգամարտիկhŋɡɑmɑɾˈtikпятиборец
թեթև ատլետлегкоатлет
մարմնամարզիկmɑɾmnɑmɑɾˈzikгимнаст
մարզասերmɑɾzɑˈsɛɾболельщик
միջբուհականmiʤbuhɑˈkɑnмежвузовский
մարմնամարզությունmɑɾmnɑmɑɾzutʰˈjunгимнастика
լիցքային վարժություններзарядка
մարզիկmɑɾˈzikспортсмен
մարզումներтренировка
մարզիչmɑɾˈziʧʰтренер
զուգափայտերбрусья
օղակներɔʁɑkˈnɛɾкольца
պտտաձողptːɑˈʣɔʁтурник
նժույգnəˈʒujkʰконь
բարձրագույն ուսումնական հաստատություն, բուհ
высшее учебное заведение, вуз
աչքի է ընկնում
выделяется, бросается в глаза
հինգ րոպե տևողдлящийся пять минут
առավոտյան մարմնամարզություն
утренняя гимнастика
արտադրական մարմնամարզություն
производственная гимнастика
բուժական մարմնամարզություն
лечебная гимнастика
սպորտային գործիք
спортивный снаряд
Ձեր ինստիտուտում ի՞նչ մարզաձևերի խմբակներ կան։
Ձեր մարզիկներն ինչպիսի՞ մրցումների են մասնակցում։
Նրանք ինչպիսի՞ հաջողություններ ունեն։
Մարզասերները սիրու՞մ են ձեր ֆուտբոլի թիմը։
Ձեր թիմի ելույթները ու՞մ են ուրախություն պարգևում։
Ո՞վ է ձեր թիմի դարպասապահը։
Նա ինչպե՞ս է պաշտպանում իր դարպասը։
Դու ո՞ր մարզաձևն ես ավելի շատ սիրում։
Հնում ի՞նչ էին անվանում մարմնամարզություն։
Այսօր ի՞նչն են անվանում մարմնամարզություն։
Մարմնամարզությունը ի՞նչ տեսակներ ունի։
Ո՞ր վարժություններն են կոչվում արտադրական մարմնամարզություն։ Մարզիկներն իրենց մարզումների ծրագրերում ինչու՞ են ըսդգրկում մարմնամարզական վարժություններ։
Ինչի՞ն են նպաստում այդ վարժությունները։
Մարմնամարզությունը մարզիկին ի՞նչ է տալիս։
Ւ՞նչ պիսի՞ վարժություններ է ընդգրկում սպորտային մարմնամարզությունը։
Որո՞նք են սպորտային գործիքները։
Դու ո՞ր գործիքներն ես սիրում։
Ո՞վ է ձեր մարզիչը։
05–06–2020