Գործոններ, որոնց առկայությամբ գոյականն օգտագործվում է որոշյալ կամ անորոշ առումով
Категории определенности и неопределенности свойственны только именительному и родительно-дательному падежам имен существительных.
Существительное обычно употребляется в определенном виде если предмет уже упоминался, либо имеет определение выраженное
Название предмета уже упоминалось в речи
Բակում խաղում էր մի փոքրիկ տղա։ Տղան մեզ չէր նայում։
Во дворе играл маленький мальчик. Мальчик на нас не смотрел
Անահիտը ծաղիկներ էր հավաքում։ Ծաղիկները շատ գեղեցիկ էին։
Анаит собирала цветы. Цветы были очень красивыми.
Определения, выраженные превосходной степенью прилагательного
ամենամեծ քաղաքը
самый большой город
ամենաբարձր լեռը
самая высокая гора
ամենալավ տղան
самый хороший мальчик
ամենահամեստ մարդը
самый скромный человек
Определения, выраженные родительно-дательным падежом существительных, а также других частей речи, выступающих в роли несогласованного определения
Երևանի շենքերը, ջուրը, փողոցները
здания, вода, улицы Еревана
համալսարանի ուսանողները, դասախոսները
студенты, преподаватели университета
աշնան բերքը, գույները, քամիները
урожай, цвета, ветры осени
Определения, выраженные указательными (в основном այս, այդ, այն, նույն) и определительными (в основном բոլոր, ողջ, ամբողջ) местоимениями
այս քաղաքը, տունը, մարդը
этот город, дом, человек
բոլոր գրքերը, հարցերը, ընկերները
все книги, вопросы, товарищи
Существительные, выражающие значение времени выступая в роли обстоятельства времени, часто употребляются в неопределенном виде
Այս տարի նա ավարտում է դպրոցը։
В этом году он кончает школу.
Այդ գիշեր նա կարդում էր քո գիրքը։
В эту ночь (этой ночью) он читал твою книгу.
Այն շաբաթ ես հիվանդ էի։
В ту неделю (на той неделе) я была больна.
Այս ձմեռ ես չէի մրսում։
В эту зиму (этой зимой) я не мерзла.
Определения, выраженные некоторыми словами, которые выражают значение определенности
նախորդnɑˈχɔɾtʰпредыдущий
Նախորդ զեկուցումը, օրը, հարցը։
Предыдущий доклад, день, вопрос.
հաջորդhɑˈʤɔɾtʰследующий
Հաջորդ դասը, ընկերը, շարքը։
Следующий урок, товарищ, ряд.
վերջինvɛɾˈʧʰinпоследний
Վերջին մեքենան, կանգառը, էջը։
Последняя машина, остановка, страница.
նշվածотмеченный
Նշված անունը, բառը, վերնագիրը։
Отмеченное имя, слово, заглавие.
Существительное обычно употребляется в неопределенном виде
Предмет в речи упоминается впервые
Նա հագնում է նոր վերարկու և գեղեցիկ կոշիկներ։
Он носит новое пальто и красивые туфли.
Предмет употребляется лишь в номинативной функции
Ասա մի քանի մրգերի անուններ։ Խնձոր, դեղձ, տանձ, խաղալ, ծիրան։
Скажи несколько названий фруктов. Яблоко, персик, груша, виноград, абрикос.
Предмет употребляется в значении части целого
Նախաճաշի ժամանակ ես ուտում եմ հաց, կարագ, մեղր, խմում եմ սուրճ։
Во время завтрака я ем хлеб, масло, мед, пью кофе.
Существительное имеют местоимения определения
ինչ-որкакой-то, некоторый
ինչ-ինչкакой-то, некоторый
որոշкакой-то, некоторый
ուրիշuˈɾiʃдругой, иной
այլɑjlдругой, иной
որևէvɔɾɛˈvɛкакой-нибудь
որևիցեvɔɾɛviˈʦʰɛкакой-нибудь
մի քանիнесколько
ամենɑˈmɛnкаждый, всякий
ամեն միкаждый, всякий
յուրաքանչյուրjuɾɑkʰɑnʧʰˈjuɾкаждый, всякий
ոչ միникакой
քանի՞kʰɑˈniсколько?
Նա ինչ-որ գիրք էր թերթում։
Он листал какую-то книгу.
Բակում մի քանի տղաներ ծառ էին տնկում։
Во дворе несколько мальчиков сажали деревья.
Յուրաքանչյուր քաղաքացի կատարում է իր պարտականությունը։
Каждый гражданин выполняет свой долг.
Ոչ մի մայր պատերազմ չի ուզում։
Ни одна мать не хочет войны.
Դու քանի՞ ընկեր ունես։
Сколько у тебя друзей?
Ես ապրում եմ քաղաքի կենտրոնում։
Մեր բնակարանը գտնվում է մի գեղեցիկ նորակառույց շենքում։
Մեր շենքը տասհարկանի է։
Ներքևի հարկում կա մթերային խանութ և ժամանակակից լվացքատուն։
Մթերային խանութն ունի կաթնեղենի, ձկնեղենի, մսի և հրուշակեղենի բաժիններ։ Մեր շենքի բնակիչները հաճախ են իրենց սպիտակեղենը հանձնում լվացքատուն և մեկ-երկու օր անց ստանում են մաքուր և արդուկած վիճակում։
Մեր շենքում կա կենտրոնական ջեռուցում, աղբատար խողովակ, վերելակ։ Ես բնակվում եմ երրորդ հարկում։
Մեր բնակարանը երեքսենյականոց է։
Մենք ունենք ընդհանուր սենյակ և երկու ննջասենյակ։
Ընդհանուր սենյակի աջ կողմում մեր խոհանոցն է, իսկ խոհանոցի աջ կողմում գտնվում են լողասենյակը և զուգարանը։ Մեր ընդհանուր սենյակի և ննջասենյակների կահույքը նոր է։
Հայրիկի ննջասենյակը միաժամանակ աշխատասենյակ է։
Այդտեղ հայրիկը առանձնանում է և աշխատում։
Սենյակի ձախ պատի մոտ գրապահարանն է, իսկ գրապահարանի դիմաց՝ գրասեղանը։
Ննջասենյակում մահճակալներ ու զգեստապահարաններ կան։ Մեր ընդհանուր սենյակում կա մի մեծ սեղան, գեղեցիկ պահարաններ, բազմոց, բազկաթոռներ, աթոռներ և գունավոր հեռուստացույց։ Մեր բնակարանի առաստաղը բարձր է, բոլոր սենյակները լուսավոր են, արևոտ։
Իմ սենյակի պատուհանը բացվում է Մեծ և Փոքր Մասիսների Արարատյան դաշտի վրա։
Ես երբեմն կանգնում եմ պատուհանի մոտ ու երկար նայում սքանչելի տեսարանին։
Մեր բնակարանը շատ հարմար է թե՛ լավ աշխատելու, թե՛ հանգստանալու համար։
նորակառույցnɔɾɑkɑˈrujʦʰновостройка
նորակառույց շենքновое здание
տասհարկանիдесятиэтажный
կաթնեղենkɑtʰnɛˈʁɛnмолочные изделия
հրուշակեղենhəɾuʃɑkɛˈʁɛnкондитерские изделия
ձկնեղենʣknɛˈʁɛnрыбные изделия (продукт)
ժամանակակից լվացքատունсовременная прачечная
օգտագործված սպիտակեղենиспользованное белье
մեկ-երկու օր անցчерез день-два
արդուկած վիճակումв выглаженном виде
կենտրոնական ջեռուցումцентральное отопление
աղբատար խողովակмусоропровод
երեքսենյականոցтрехкомнатная
ննջասենյակnːʤɑsɛnˈjɑkспальня
աշխատասենյակɑʃχɑtɑsɛnˈjɑkкабинет
զգեստապահարանzɡɛstɑpɑhɑˈɾɑnгардероб
գրապահարանɡɾɑpɑhɑˈɾɑnкнижный шкаф
գրասեղանɡəɾɑsɛˈʁɑnписьменный стол
Թե… թե…и… и…
- Բարև՛, Հա՛յկ, ու՞ր ես գնում։
- Բարև՛, Արմե՛ն, ես տուն եմ գնում։
- Որտե՞ղ է ձեր տունը։
- Քաղաքի հյուսիսային ծայրամասում է, բայց դա շատ լավ տեղ է։
- Դա ձե՞ր տունն է։
- Ո՛չ, մենք ապրում ենք նորակառույց շենքում։
- Ձեր շենքը բազմահա՞րկ է։
- Այո՛, մեր շենքը տասհարկանի է, բայց մեր բնակարանը երրորդ հարկում է։
- Ձեր շենքի մոտ խանութներ, կենցաղային սպասարկման կետեր կա՞ն։
- Այո՛, իհարկե, մեր շենքի առաջին հարկում մթերային խանութ կա, լվացքատուն, վարսավիրանոց և կարի արհեստանոց։
- Ի՞նչ բաժիններ ունի ձեր մթերային խանութը։
- Կաթնեղենի, հրուշակեղենի, մսի, ձկնեղենի, հանքային ջրերի և հյութերի բաժիններ։
- Հրուշակեղենի բաժնում համեղ թխվածքներ լինու՞մ են։
- Այո՛, մեր խանութի հրուշակեղենի բաժնում բազմապիսի և համեղ թխվածքներ են լինում։
- Ձեր լվացքատունը լա՞վ է աշխատում։
- Այո՜, լավ է աշխատում և մեր տնտեսուհիներին շատ է օգնում։ Նրանք մեծ լվացքը հանձնում են լվացքատուն և մեկ-երկու օր հետո ստանում են մաքուր և արդուկած վիճակում։
- Դուք քանի՞ սենյակ ունեք։
- Մենք երեք սենյակ ունենք, մեր բնակարանը երեքսենյականոց է։
- Ձեր սենյակները լուսավո՞ր են։
- Մեր ընդհանուր սենյակը շատ լուսավոր է, բայց ննջասենյակներում արևն ընկնում է միայն երեկոյան։
- Ձեր բնակարանի կահույքը նո՞ր է։
- Այո՛, մեր կահույքը նոր է։
Ննջասենյակներում կան մահճակալներ, զգեստապահարաններ, գրադարակներ։
Հայրիկի ննջասենյակը միաժամանակ աշխատասենյակ է, այդ պատճառով էլ այնտեղ գրապահարան և գրասեղան կա։
Ընդհանուր սենյակում մի մեծ սեղան կա, պահարաններ, բազկաթոռներ, աթոռներ և հեռուստացույց։
Մենք ավելորդ իրեր չենք սիրում, բայց բոլոր անհրաժեշտ հարմարություններն ունենք։
- Տեսնում եմ, որ դու հավանում ես ձեր բնակարանը։
- Ճիշտ է, մեր բնակարանն ինձ դուր է գալիս։ Այնտեղ կարելի է և լավ հանգստանալ, և լավ աշխատել։
հյուսիսային ծայրամաս
северный конец, край
շատ լավ
очень хороший
очень хорошо
բազմահարկ
многоэтажный
կենցաղային սպասարկման կետ
կենցաղսպասարկման կետ
пункт бытового обслуживания
կարի արհեստանոց
швейная мастерская
հանքային ջուր
минеральная вода
արևե ընկնում է
солнце попадает
այդ պատճառով
поэтому
անհրաժեշտ հարմարություն
необходимое удобство
հավանել – переходный глагол, поэтому существительное բնակարան является прямым объектом, субъектом же является лицо, кому этот прямой объект нравится
Դու հավանում ես բնակարանը
Квартира нравится тебе.
Сложносоставной глаголդուր գալ – непереходный
Բնակարանն ինձ դուր է գալիս։
Квартира мне нравится.
Ты живешь в центре города, а я живу на северной окраине города.
Наша квартира находится в новом здании.
Это многоэтажное здание.
Наша квартира на втором этаже.
На первом этаже нашего здания есть продуктовый магазин, парикмахерская, швейная мастерская.
В продуктовом магазине есть много отделов.
Здесь всегда продаются свежие молочные изделия и вкусное печенье.
В нашем здании есть центральное отопление, лифт, мусоропровод.
Наша прачечная работает хорошо и очень помогает хозяйкам.
Они часто большую стирку сдают в прачечную.
Наша квартира трехкомнатная. У нас новая мебель.
В спальных комнатах есть кровати, гардеробы, книжные полки.
В спальне отца есть большой книжный шкаф и письменный стол.
Его спальня одновременно и кабинет.
Здесь он работает и отдыхает.
Мебель нашей общей комнаты красивая и удобная.
У нас нет лишних вещей, мы не любим лишние вещи. У нас есть все необходимые удобства.
Наша квартира светлая, солнечная.
Окно моей комнаты большое и открывается на Араратскую долину и гору Масис.
03–06–2020