Մի Կա­թիլ Մեղրը

Հովհաննես Թումանյան


Մի գյուղա­ցի ի­րենց գյուղում

Խա­նութ սարքել, բան էր ծա­խում։

Օրվան մի օր մո­տիկ գյուղից,

Մա­հակն ուսին, շունն ետև­ից

Ներս է մտնում մի զըռ չո­բան.

– Բա­րի օր քեզ, ա՛յ խա­նութպան,

Մեղրը չունե՞ս,

Մի քիչ տաս մեզ։

– Ունեմ, ունեմ, չո­բան ախպեր.

Ա­մանդ ո՞ւր է, ա­մա­նըդ բեր,

Ինչ տե­ղից որ ինքդ կուզես,

Էս սը­հա­թին քա­շեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սի­րով,

Մեղրից ա­նուշ լավ խոսքե­րով

Մեղր են քա­շում. մին էլ հանկարծ

Մի կաթ մեղրը ծո­րում է ցած։

– Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գա­լի,

Էս կա­թի­լին վեր է գա­լի։

Ճանճի վը­րա, թա­քուն-թա­քուն,

Էս խա­նութի տի­րոջ կա­տուն

Դուրս է ցատկում,

Թա­թով զարկում…

Բայց հենց կատվի ցատկե­լու հետ

Հովվի շունը իսկույն և­եթ

Հաֆ է ա­նում,

Վեր է կե­նամ,

Խեղճ փի­սի­կին

Դը­նում տա­կին,

Ձե­ռաց խեղդում

Ու շը­պըրտում։

– Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կա­տուն,

Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-

Բարկա­նում է խա­նութպա­նը

Ու ձեռն ընկած մո­տիկ բա­նը

Տուր՝ թե կտաս շան ճա­կա­տին,

Շուռ է տա­լի կատվի կողքին։

– Վա՜յ, ձեզ մա­տա՜ղ, ասլան շունըս,

Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…

Տունըդ քանդվի, ա՜յ խա­նութպան,

Անխիղճ, լիրբ, չար, ֆը­լան–ֆըստան,

Ո՞նց թե դու իմ շա­նը զարկե՜ս,

Դե, զարկե­լը հի­մի դու տես…

Գո­ռում է մեր աժդա­հա­կը,

Մե­ծագլուխ իր մա­հա­կը

Ետ է տա­նում ու ցած բե­րում,

Խա­նութպա­նին շեմքում փը­ռում։

– Ըսպա­նե­ցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…

Ու թա­ղից թաղ, ու տա­նից տուն

Ձեն է տա­լի մե­կը մյուսին.

– Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպա­նե­ցի՜ն…

Վե­րի թա­ղից, ներքի թա­ղից,

Ճամփի վը­րից, գործի տե­ղից,

Ճի­չով, լա­լով,

Հա­րայ տա­լով,–

Էլ հերն ու մեր.

Քիր ու ախպեր,

Կին, ե­րե­խեք,

Ընկեր տը­ղեք,

Զո­քանչ, ա­ներ,

Քա­վոր, սանհեր,

Քե­ռի, փե­սա…

Ինչ ի­մա­նաս էլ՝ ո՛վ է սա,

Գա­լիս են ու անվերջ գա­լիս,

Ով գա­լիս է՝ տուր թե տա­լիս.

– Տո՛, կո­պիտ արջ, տո՛, վայրե­նի,

Էս տե­սակ էլ բա՞ն կը­լի­նի.

Դու ա­ռուտուր ե­կար ա­նես,

Թե՞ իր շեմքում մարդ ըսպա­նես…

Մին ա­սում են՝ տա­սը զարկում,

Աղցան ա­նում, մեջտեղ ձը­գում,

Իր շան կողքին երկար ու մեկ։

– Դե՛, ձեր մե­ռելն ե­կեք տա­րեք։

Ու էստե­ղից բո­թը գը­նում,

Գը­նում մո­տիկ գյուղն է հասնում.

– Հե՜յ, օգնե­ցե՜ք,

Մե­ռած հո չեք,

Ըսպա­նե­ցին մեր գյուղա­ցուն…

Ինչպես շը­նա­ճանճի մի բուն

Քանդես, թողնես,

Էն ճանճի պես

Ամբողջ գյուղով օրդու կա­պում,

«Բու՛հ» են ա­նում, դուրս են թա­փում

Ա­մեն մի­նը ա­ռած մի բան.

Ո­րը ձե­ռին մի հրա­ցան,

Ո­րը ե­ղան, ցա­քատ կամ սուր,

Ո­րը թի, բահ, ո­րը շամփուր,

Ո­րը կացնով, ո­րը փե­տով,

Ո­րը ձիով, ո­րը ո­տով,

Որն անգը­տակ, ո­րը բո­բիկ –

Դե­պի դուշման գյուղը մո­տիկ։

– Տո՛, էսպես էլ ա­նի­րավ գյո՜ւղ.

Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.

Մարդ գը­նում է ա­ռուտուրի,

Հա­վաքվում են՝ քա­շում սը­րի։

Թո՜ւ ձեր գե­ղին, մի­ջի մարդին,

Ձեր նա­մուսին, ձեր ա­դա­թին…

Գը­նա՜նք, զարկե՜նք,

Ջարդե՜նք, կրա­կե՜նք…

– Հա՜յ, հո՜ւյ, հա­ռա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…

Ու դուրս ե­կան ի­րա­րու դեմ,

Հա՛ զարկե­ցին ու զարկե­ցին,

Կո­տո­րե­ցին, կը­րա­կե­ցին,

Ինչքան ա­վել կո­տո­րե­ցին,

Էնքան ա­վել կա­տա­ղե­ցին,

Ջարդե­ցին ի­րար,

Ջընջե­ցին ի­րար,

Կո­րան, գը­նա­ցին

Գետնին հա­վա­սար։

Դու մի՛ ա­սիլ, մե­կը մե­կից

Էսքան մո­տիկ, սահմա­նա­կից

Էս գյուղե­րը հարկ են տա­լի

Ա­մեն մի­նը մի արքա­յի։

Մի տե­րության թա­գա­վո­րը,

Երբ լսում է էս բո­լո­րը,

Արձա­կում է հը­րո­վարտակ

Ժո­ղո­վըրդին իր հը­պա­տակ.

– Հայտնի լի­նի մեր տե­րության,

Զինվոր, բանվոր, ազնը­վա­կան –

Ա­մեն շարքին

Ու աշխարհքին,

Որ ա­նօ­րեն ու դա­վա­ճան

Մեր դրա­ցի ազգը դա­ժան,

Երբ մենք քը­նած էինք սի­րով,

Մեր սահմա­նը մը­տավ զո­ռով,

Ու կո­տո­րեց սուրը ձե­ռին

Մեր սի­րե­լի զա­վակնե­րին։

Արդ, սը­րա­հար ու հը­րա­կեզ

Մեր որդի­քը կանչում են մեզ,

Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,

Պատվեր տը­վինք մեր բա­նա­կին,

Թընդա­նո­թով մեր ա­վե­րող

Ու աստուծով մե­ծա­կա­րող,

Հա­նուն արդար ու սուրբ ո­խի

Մըտնի հո­ղը մեր ո­սո­խի։

Մյուսը նույնպես ի­րեն հերթին

Գը­րեց զորքին, ժո­ղո­վըրդին.

Մարդկանց ա­ռաջ և աստը­ծու,

Բո­ղո­քում ենք մեր դը­րա­ցու

Վարմունքի դեմ և չար, և նենգ,

Որ ոտքե­լով ա­մեն օ­րենք,

Բորբո­քում է կը­ռիվ ու վեճ

Հին հարև­ան ազգե­րի մեջ,

Քանդում սի­րո դա­շը կա­պած։

Արդ՝ ա­կա­մա մենք ըստիպված,

Հա­նուն պատվի, արդա­րության,

Հա­նուն թափված անմեղ արյան,

Հա­նուն ա­զատ մեր աշխարհքի,

Հա­նուն աստծու և իր փառքի –

Բարձրացնում ենք մեր ձայնն ա­հա

Ու մեր սուրը նո­րա վը­րա։

Ու ըսկսեց կը­ռիվն ա­հեղ։

Շռինդ, ո­րոտ էստեղ, էնտեղ։

Կը­րակն ընկավ շեն ու քա­ղաք,

Արյուն, ա­վեր, ճիչ, ա­ղա­ղակ,

Ա­մեն կողմից սարսափ ու բոթ,

Ա­մեն կողմից մե­ռե­լի հոտ…

Ա­մառ, ձը­մեռ,

Ողջ տա­րի­ներ

Մը­շակն անբան,

Դաշտերն անցան,

Ու, կը­ռիվն չը­դա­դա­րած,

Սո­վը ե­կավ հա­մա­տա­րած։

Սո­վը ե­կավ – սո­վի հետ ցավ,

Ծաղկած երկիրն ա­մա­յա­ցավ…

Իսկ մնա­ցած մարդիկ ի­րար

Հարցնում էին սարսա­փա­հար,

Թե ո՞րտե­ղից արդյոք ծա­գեց

Էս ընդհա­նուր ա­ղե­տը մեծ։


Speed of au­dio
21–07–2021, Link